Անհրաժեշտ է`

800 մլ 20%-անոց թթվասեր

100 գր դառը շոկոլադ

200 գր եփած խտացրած կաթ

3 ճաշի գդալ շաքարավազ

Պատրաստման եղանակը`

1. Լցնել թթվասերը երեք տարրայի մեջ: Ամեն մեկին ավելացնել մեկական գդալ շաքարավազ:

2. Ջրային գոլորշու վրա հալեցնել շոկոլադը, ավելացնել առաջին տարրայի մեջ, լավ խառնել:

3. Խտացրած կաթն ավելացնել երկրորդ տարրայի մեջ, խառնել:

4. Այժմ զգուշորեն թթվասերը լցնում ենք շերտերով: Թեքում ենք բաժակը և լցնում մոտավորապես երկու ճաշի գդալ թթվասեր շոկոլադով:

5. Հետո զգուշորեն լցնում ենք մոտ երկու ճաշի գդալ թթվասեր խտացրած կաթով: Դնում ենք բաժակն ուղիղ և մի փոքր հարվածում սեղանին, որպեսզի օդի չլցվի:

6. Վերևից լցնում ենք թթվասեր և մի քիչ թթվասեր շոկոլադով: Զարդարում ըստ ճաշակի:

Բարի ախորժակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել