«Թողեք խոսքս ավարտեմ, պարոն Աբրահամյան»,- շարունակեց Այվազյանը: Նա հայտարարեց, որ այսօր 2.5 մլն հայ Ռուսաստանից եկող տրանսֆերտների միջոցով է ապրում՞՞: Սա ասում է մի մարդ, ով նախարար է եղել, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ է, ՀՀԿ անդամ է, այսինքն՝ մի մարդ է, ով բազմիցս պարտավորվել է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները կարող են և պետք է այնպես անեն, որ ՀՀ տնտեսությունը զարգանա, մարդիկ Հայաստանում աշխատանք ունենան, Հայաստանում բիզնեսը զարգանա, որ ՀՀ քաղաքացիները ոչ թե տրասֆերներով գոյատևեն, այլ ՀՀ տնտեսությունը զարգացնեն... ակնհայտորեն այս մարդն ինքն իր անձի համար լուծել է այս խնդիրը՝ ՀՀ բնակչոթյանը ՛՛արտամղելով՛՛ երկրից և օգտվելով նաև հենց այն տրասֆերներից, որով իր ասած երկուս ու կես միլիոն մարդը ապրում է: Այս մարդու խոստովանությունը ՀՀ կառավարության և ԱԺ-ի թշվառության մերկա ցուցադրությունն է: Հենց այն, ինչ այնքան շատ տեսել և որով չի գայթակղվել այս մարդու կուսակցական առաջնորդ գալուստ սահակյանը: Միաժամանակ՝ այս մարդու սնանկության ու դավաճանության խոստովանությունը և վավերացումը. ՛՛Դե,-ասում է այս պարոնը,-մինչև հիմա մենք ամեն ինչ արել ենք, որ դուք բոլորդ ընկնեք ՛՛ռուսական տրասֆերային թակարդը՛՛: Մեր ձեռքից եկած ամեն ինչն արդեն արվել է, որ ՀՀ ողջ բնակչությունը /երուս ու կես միլիոն մարդ/ թակարդում հայտնվի: Հիմա արդեն թակարդում եք, դուրս գալու ելք չունեք: Մեր առաքելությունն ավարտված է: Մնացեք թակարդում, որի վերջին օղակը եթե չփակեմ՝ սիրտս կպայթի՞՞: Սեպտեմբերի երեքից հետո այս կարգի առաջին հայտարարությունն Արթուր Բաղդասարյանինն էր՝ ՀՀ ազգային անվտանգությնը. ՛՛Երկուս ու կես միլիոն հայ է ապրում Ռուսաստանում, մենք չենք կարող սա շրջանցել՞՛: Եվ այսպես, ՀՀ իշխանությունների միսիան ավարտվել է, նրանք հաջողությամբ ծուղակն են գցել Հայաստանը: ՀՀ բնակչության մի մասը պատանդ է Ռուսաստանում, մյուս մասը՝ ռուսական տրանֆերային ծուղակում է Հայաստանում: Հիմա կարելի է ամփոփել անկախ ՀՀ իշխանությունների աշխատանքի արդյունքները,-մոտ հինգ հարյուր մարդ ֆինանսական, տնտեսական, ռազմական շրջափակման են ենթարկել ՀՀ բնակչությունը և հիմա նրանց մի մասը պատրաստվում է ձգված պարանի հանգույցի ամրացման շնորհանդեսով՝ կոճակի մի սեղմումով վերջակետ դնել այս ձգձգվող հոգևարքին: Ծանր աշխատանքից հետո վաստակած հանգիստը վայելելու ժամանակն է: Արդեն կարող են թոշակի գնալ և նարդի խաղալ՝ ինչպես քսաներորդ դարի քաղաքական բռնությունների կազմակերպիչների և իրականացնողների մեծ մասը, չարախնդալով մարդկային դյուրահավատության և համբերության անսահմանության վրա: Հավանաբար իրավունք ունեն, քանի դեռ Երևանի փողոցներում կարող են հանգիստ զբոսնել և նույնիսկ կգնվեն մարդիկ, ովքեր սիրով կսեղմեն նրանց ձեռքը: Եվ դեռ առաջինն իրենք կմեկնեն իրենց ձեռքը:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել