Kinoashkharh.am-ը գրում է.

Օրերս Միլանում (Իտալիա) ավարտվեց «Սպորտը կինոյում և հեռուստատեսությունում» XIV փառատոնը: Հատուկ մրցանակները շնորվեցին երկու ուզբեկստանցի վավերագրողների:

Միջազգային փառատոնի դափնեկիրները, որտեղ ներկայացված էին մոտ 150 մարզական կինոժապավեններ  բոլոր աշխարհամասերի 50 երկրներից, դարձան Լյուդմիլա Գարմաշը և օպերատոր Անվար Ավազխոջան եռակի օլիմպիական չեմպիոն Արթուր Թայմազովի մասին «Ըմբշամարտն իմ տարերքն է» ֆիլմի համար:

Ժյուրին հատկապես բարձր է գնահատել այն հանգամանքը, որ վավերագրողները մեծ բծախնդրությամբ են հետևել ազատ ոճի եզակի մարտիկի հաջողության քրոնիկոնին, որը գրեթե 20 տարի պարտություն չի կրել օլիմպիադաներում, աշխարհի և Ասիայի մրցաշարերում:

Ուզբեկական ֆուտբոլի յուրօրինակ տարեգրություն է այն կինոնկարը, որի պրոդյուսերը Շահոդատ Մուրադովան է: Պատմական փաստագրական կադրերը, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է սկզբնավորվել հանրապեությունում ֆուտբոլը, ներդաշնակորեն միահյուսվում են պատանիների ու երիատասարդական հավաքականների ներկայիս հաջողություններին, ցույց է տրվում ֆուտբոլային ամբողջական ենթակառուցվածքը`համաշխարհային չափորոշիչներին համապատասխանող մարզադաշտերով ոչ միայն Տաշքենդում, այլև Կարշիում, Սամարղանդում, Բուխարայում, Նամանգանում, Նավոյիում, Թերմեզում:

Ֆուտոբոլի մասին ևս մի ֆիլմ` վրացական «Մեր ֆուտբոլը», մրցանակ է շահել «Լավագույն վավերագրական ֆիլմ ֆուտբոլի մասին» անվանակարգով: Ռեժիսոր Գոգա Թորաձեի այս ֆիլմը 30 րոպեի ընթացքում պատմում է Վրաստանում տվյալ մարզաձևի 100-ամյա ճանապարհի մասին:

Աղբյուրը՝ http://news.mail.ru/inworld/uzbekistan/culture/16162766/

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել