b935bccf84d89860ec169056e71bb8e9Kinoashkharh.am-ը գրում է.

Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածքը» (1994), Ռոբերտ Սթիվենսոնի «Մերի Փոփինսը» (1964), Մայք Նիկոլսի «Ով է վախենում Վիրջինյա Վուլֆից» (1966), Ջոն Ստերջեսի «Հրաշալի յոթնյակը» (1960), Սթենլի Կրամերի «Նյուրնբերգյան դատավարությունը» (1961), Մայքլ Մուռի «Ռոջերը և ես» (1989) և այլ ֆիլմեր ընդգրկվել են ԱՄՆ 2013 թ. Ազգային գրանցամատյանում: Գրանցամատյանում ավելացված 25 կինոնկարների լրիվ ցուցակը հրապարակվել է դեկտեմբերի 18-ին Կոնգրեսի գրադարանի կայքում:

Ազգային գրանցամատյանը հիմնադրվել է 1989 թ.: Դրա մեջ մտնում են մշակութային, պատմական կամ գեղագիտական տեսանկյունից կարևոր ֆիլմերը, որոնք նկարահանվել են ԱՄՆ-ում` սկսած 1912 թ.: Ցանկն ամեն տարի համալրվում է 25 անվանումով: 2013 թ. դրությամբ գնացամատյանում ընդգրկված է 625 ֆիլմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել