Ինչպիսի~ հիանալի փաթեթավորմամբ` ինչպիսի նրբագեղ աջակցություն մայր-Ռուսաստանին: Իր կողմից: Ինչպես` միշտ:
Ինչ է` Տեր-Պետրոսյանը կարծում է, որ եթե մենք «պատմականորեն», գազի այս վերջին փշուրը Ռուսաստանին տալուց հետո էլ, պահելու ենք Ղարաբաղը, որովհետեւ այսքան ու այսպես հակառուս չեղանք, ինչպես Վրաստանը, Մոլդովան, Նորանկախ Ադրբեջանը... ի դեպ. Տեր-Պետրոսյանը նույնքան նրբագեց շրջանցում է մայդանավոր Ուկրաինան, որին այս օրերին նույնպես Վրաստանի ճակատագիրն է սպառնում` Ղրիմի անջատման տեսքով... եւ եթե Տեր-Պետրոսյանը կարծում է, թե ռուսի օրհնված ոտը պագելու համար մենք Ղարաբաղը չենք կորցնեու ու մեր տարածքների չկորուստը Ռուսո համար գերակա շահ է լինելու..
Խորապես սխալվում է: Առավել սռույգ` մանիպուլացնում է դա:
Մտածում է` այդ մանիպուլացիան կծախի Հովիկի , իսկ առավել ստույգ` Քոչարյանի վրա?... հարկավոր պահին` հարկավոր գնով:
Թե նոր պարտիա է ուզում սկսել Ռուսաստանի հետ:, հանելով նաեւ իր վրեժը արեւուտքից, որը չխաղաց իր հետ հարկավոր չափով, հարկավոր պահին:
Տեր-Պետրոսյանը, քան ոչ մեկը, շատ լավ գիտի, որ Ռուսիան Ղարաբաղով մեծ տորգ է անում Ադրբեջանի, Իրանի, միջազգային հանրության հետ, ժամանակը եկավ, նույնը, ինչ արեց Օսիայի ու Աբխազիայի, Մերձդնեստրի հետ, կանի Ղարաբաղի հետ:
Չկասկածեք:
Չէ, պարոն Տեր-Պետրոսյան, Մայդանի հաջորդ չկայացումը միայն այն չէր, որ արեւմուտքը երկակի ստանդարտներ խաղարկեց Հայաստանի դեպքում` չնկատելով մարտի մեկի տաս զոհերին;
Ոչ միայն: 
Պատճառներից հաջորդն էլ այն էր, որ արեւմուտքը տեսավ` Մայդանից ավելի հուժկու միտնգները Հայաստանում նույն` ռուսական սապոգի հետքերն են կրում իրենց վրա ու Ռուսիո համար են:
Ընդամենը; 
Չեմ վիճարկի միայն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած առաջին պատճառի հետ:
Էն էլ շա~տ խոր վերապահումներով:
Այդ մասին` հաջորդ դասին:
Հ.Գ. Հա ի դեպ, Բրյուսել կատարած այցի, այն է` «սխոդկայի» ժամանակ ՀԱԿ-ի համագործակից ԲՀԿ-ին արեւմուտքը նույնպես ճշգրիտ գնահատական տվեց:
Նաեւ դրա համար մեզանում Մայդան չեղավ:
Այնպես որ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել