Ժամանակակից գեղանկարիչների շարքից նախորդ անգամ անդրադարձանք Ջասթին Բոային: Այսօր կանդրադառնանք ամերիկացի արվեստագետ Թոմաս Քինքեդին (1958թ.-ի հունվարի 19-2012թ.-ի ապրիլի 6), ով կտավի վրա ձմեռային գեղեցիկ տեսարաններ է ստեղծում: Ասում են՝ ամերիկացիների ամեն 20-րդ ընտանիքում կարելի է գտնել Քինքեդի գեղանկարներից: 

Քինքեդի աշխատաքները առանձնանում են տաք պաստելային գույներով, որոնք ջերմ տրամադրություն են հաղորդում նրա ձմեռային տեսարաններով աշխատանքներին: Քինքեդն իր աշխատանքներով ցանկացել է հույս ներշնչել ու ոգեշնչել արվեստասերներին: Նա նշել է, որ ցանկանում է, որ իր աշխատանքները դիտելիս մարդիկ մի պահ կանգ առնեն ու գնահատեն կյանքի մանրուքներն ու այն գեղեցկությունը, որը շրջապատում է մեզ:
Այս ցուրտ օրերին վայելեք ձմեռվա հեքիաթային գեղեցկությունը: 

thomas_kinkade

kinkade-2009-christmas-chapel-one-art-thomas-gallery-holiday-painting

WintersEve

© Թոմաս Քինքեդ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել