Արդեն երկու տարի է, ինչ սիրիական կոնֆլիկտը շարունակվում  է, ու ժամանակի ընթացքում ընդլայնվելով, բազմաթիվ «խաղացողների» ներգրավում իր մեջ, ու այս խռովությունների ու մարտերի վերջը դեռևս չի էլ երևում: Երկրի ամբողջ տարածքով ապստամբների բազմաթիվ խմբավորումներ են  ձևավորվել, որոնք կռվում են նախագահ Բաշար ալ-Ասադի ու նրա կողմնակիցների դեմ` օգտագործելով ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր զենքերը: Չնայած ապստամբները զինված են ժամանակակից զենքերով, սակայն նրանք նաև ինքնաշեն զենքեր են օգտագործում մարտերում: Այս հոդվածում առանձնացված են սիրիական ապստամբների կողմից օգտագործվող ինքնաշեն զենքերի 38 լուսանկար:

Հալեպի հյուսիսային տարածքում 2012թ.-ի հոկտեմբերին սիրիական ապստամբները պատրաստվում են ռումբ նետել՝ օգտագործելով ինքնաշեն պարսատիկ:


Սիրիայի ապստամբները Հալեպից 30կմ հեռավորության վրա գտնվող Ալբաբի Աբու Բաքեր ջոկատի մոտ պատրաստում են հրթիռ բաց թողնել, հունվար 16, 2013թ.:


Սիրիայի ապստամբները հրթիռ են բաց թողնում Ալբաբի Աբու Բաքեր ջոկատի մոտ, հունվար 16, 2013թ.:


Պողպատի ու երկաթի արտադրման նախկին գործարանում Սիրիայի ազատ բանակի համար տղամարդը ականանետի ական է պատրաստում: Հալեպ, փետրվար 18, 2013թ.:


Սիրիայի Ազատ բանակի անդամը ծխում է գործարանում, որտեղ ինքնաշեն ականանետի ական  են պատրաստում:


Սիրիայի ազատ բանակի անդամը ինքնաշեն ականանետի ականը տեղադրում է գործարանում գտնվող խողովակի մեջ, Հալեպ, փետրվար 18, 2013թ.:


Սիրիայի ազատ բանակի մարտիկները դիպուկահարին իր տեղում վնասազերծելու համար ծանր հրետանային գնդացիր են օգտագործում: Հալեպ, Ասքար, 2012թ.-ի հոկտեմբերի 24:


Ապստամբ մարտիկը Հալեպի Ջեդիդա շրջանում պատրաստվում է ինքնաշեն նռնակ նետել նախագահ Բաշար Ասադին հավատարիմ սիրիական բանակի վրա, նոյեմբերի 4, 2012թ.:


Սիրիայի ազատ բանակի Դամասկոսի արաբական թաղամասում մարտիկը սավառնականետով (կատապուլտ) ինքնաշեն նռնակ է նետում սիրիական բանակի վրա: Հունվարի 24, 2013թ.:


Սիրիական բանակի ռազմական ինքնաթիռին հարված հասցնելու համար Սիրիայի ազատ բանակի մարտիկը հակաօդային գնդացիր է օգտագործում: Հալեպ, սեպտեմբերի 19, 2012թ.:


Ինքնաշեն ռազմական մեքենա «Շամ 1» Խան ալ-Ասսալի բնակավայրում, նոյեմբերի 10, 2012թ.:


Հալեպի հյուսիսային մասում Սիրիայի ազատ բանակի մարտիկը ինքնաշեն հրթիռ է պատրաստում, դեկտեմբերի 29, 2012թ.:


Սիրիայի ազատ բանակի մարտիկը հավաքում է ինքնաշեն հրթիռները, դեկտեմբեր 29, 2012թ:


Սիրիայի ազատ բանակի մարտիկը Հալեպում կանգնած է ինքնաշեն հրթիռների մոտ, օգոստոս 21, 2012թ.: Ապստամբները պնդում են, թե պայթուցիկ նյութերը ստացել են կառավարական չպայթած արկերից:


Երիտասարդ տղամարդը ինքնաշեն արկերի համար նյութ է պատրաստում Ալ-Բաբի  գաղտնի արտադրամասում, որը Հալեպից 30 կմ հեռավորության վրա է գտնվում: Հունվար 19, 2013թ.: Չպայթած պայթուցիկները հավաքվում են այն բանից հետո, երբ կառավարական զորքերը դրանք նետում են: Ապստամբները հավաքում են մնացորդները ու օգտագործում ինքնաշեն զենքեր ստանալու համար:


Սիրիացի եղբայրներ, ովքեր նախկին երաժիշտներ են, Սիրիայի ազատ բանակի համար ինքնաշեն պայթուցիկներ են պտրաստում, Մաար Շամարին գյուղում՝ Իդլիբի մոտակայքում, հունվարի 15, 2013թ.:


Համա քաղաքի մոտ գտնվող Կուրնազ գյուղի մոտ ապստամբ զինվորները պատրաստվում են դուրս գալ սիրիական ռեժիմի դեմ, հունվար 27, 2013թ.: Տասնյակից ավել ապստամբներ Կուրնազում թեթև զենքերով պաշտպանողական դիրք են ընդունել սիրիական բանակի տանկերի դեմ, որոնք նրանց կողմ կրակ էին բացում:


Սիրիայի ազատ բանակի մարտիկը սավառնականետով ինքնաշեն ռումբ է նետում կառավարական զորքերի վրա: Հալեպ, 2012թ.-ի հոկտեմբերի 15:


Սիրիայի ազատ բանակի մարտիկները Խան ալ Ասսալ շրջանում կանգնած են ինքնաշեն «Շամ 2» կոչվող զինվորական մեքենայի մոտ: 2012թ., նոյեմբերի 10:


Սիրիական ապստամբները, օգտագործելով տեսախաղի մեխանիզմները, ակտիվացնում են «Շամ 2» մեքենան: Բիշքատին, Հալեպից 4 կմ դեպի արևմուտք, դեկտեմբերի 8, 2012թ.:


Սիրիացի ապստամբը ինքնաշեն «Շամ 2» ռազմական մեքենայի մոտ: Սիրիա, դեկտեմբերի 8, 2012թ.:


Սիրիայի ազատ բանակի մարտիկները պատրաստվում են ինքնաշեն հրթիռը բաց թողնել ռազմական Հալեպի հյուսիսում գտնվող օդանավակայանի վրա: Դեկտեմբեր 23, 2012թ.:


Սիրիայի ազատ բանակի մարտիկը իր անկողնու վրա, որտեղ դրված են ինքնաշեն զենքերը: Հալեպի Սաիֆ ալ-Դավլա շրջան, օգոստոս 29, 2012թ.:


Ապստամբը Հալեպի Ջեդիդա շրջանում գնդացրից կրակ է բացում Բաշար Ասադի կողմակիցների վրա: Նոյեմբերի 4, 2012թ.:


Սիրիայի ազատ բանակի Թահրիր ալ Շամ բրիգադայի մարտիկը ինքնաշեն հրացանով, Դամասկոս փետրվարի 9, 2013թ.:


Դամասկոսի արաբական թաղամասում Սիրիայի ազատ բանակի Թահրիր ալ Շամ բրիգադի մարտիկները պատրաստվում են ինքնաշեն պայթուցիկը բաց թողնել Սիրիայի բանակի վրա: Փետրվար 9, 2013թ.:


Աբու Սուլեյման խմբավորման ռումբ պատրաստող մարտիկը խողովակային ռումբով, որը  դրվում իրենց լեռնային ապաստանները տանող ճանապարհներին, Սիրիայի Իդլիբ շրջանում: Մարտի 20, 2012թ.:


Դամասկոսի արաբական թաղամասում, որտեղ 2013թ.-ին փետրվարի 3-ին թեժ մարտեր էին ընթանում, Սիրիայի ազատ բանակի մարտիկը պատի անցքից տիկնիկի գլուխ է բարձրացնում՝ սիրիական բանակի դիպուկահարին շեղելու ու նրա տեղը գտնելու համար:


Սիրիայի ազատ բանակի մարտիկները ինքնաշեն հակաօդային զենքի կողքին Հալեպի արվարձաններում գտնվող Մենաղի ռազմական օդանավակայանի մոտ, 2013թ.-ի փետրվարի 17-ին:


Ինքնաշեն հակաօդային պաշտպանության զենքը Մենաղի ռազմական օդանավակայանի մոտ ճիշտ տեղակայելու համար Սիրիայի ազատ բանակի մարտիկները օգտագործում են սմարթֆոնի էլեկտրոնային կողմնացույց, 2013թ.-ի փետրվարի 17-ին:


Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքում ընդդիմության մարտիկները ինքնաշեն պայթուցիկներ են պատրաստում, հունվար 25, 2012թ.:


Սիրիայի ազատ բանակի մարտիկը հակաօդային պաշտպանության զենքով բեռնված մեքենայում կարգադրություններ է ստանում հրամանատարից՝ մինչև Իդլիբի Ուադի ալ-Դեիֆ բնակավայր շարժվելը, որտեղ ապստամբների ու Բաշար Ասադի կողմնակիցների միջև թեժ մարտեր էին ընթանում, փետրվարի 6, 2013թ.:


Ապստամբների զինագործ Աբու ալ-Ֆադհելը ցուցադրում է իր կողմից ստեղծված ինքնաշեն զենքերը, այդ թվում` ձեռքի նռնակներ, հրթիռանետ ու հրթիռներ: Հալեպ, հոկտեմբերի 17, 2012թ.:


Սիրիացի ապստամբները Հալեպում ինքնաշեն ականանետ են գործի գցում, 2012թ.-ի հոկտեմբերի 16:


Սիրիայի ազատ բանակի մարտիկները ինքնաշեն պարսատիկ-ականանետից ռումբ են բաց թողնում Սիրիայի բանակի վրա:


Ապստամբ զինյալը ինքնաշեն պայթուցիկ է տեղափոխում, Հալեպ, նոյեմբերի 3, 2012թ.:


Սիրիայի ազատ բանակի մարտիկները հրթիռ են բաց թողնում Իդլիբի Հարեմ քաղաքում Բաշար Ասադի կառավարական բանակի տեղակայման վայրի վրա, հոկտեմբերի 28, 2012թ.:


Հալեպի մոտակայքում գտնվող Ալ-Բաբի գաղտնի գործարանում սիրիացի ապստամբը հավաքում է ապստամբների ինքնաշեն արկերը, հունվարի 19, 2013թ.:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել