Չեք կարողանում առավոտյան արթնանալ և ստիպել ինքներդ ձեզ վեր կենա՞լ: Ամեն առավոտ ձեզ համար վերածվում է մղձավանջի և մինչև ժամը 11-ը չե՞ք հասկանում, թե ինչ է կատարվում: Հոգնե՞լ եք արթնանալու աշխատող տեխնիկա փնտրելուց, իսկ սուրճն այլևս դադարե՞լ է յուրացվել, քանի որ արդեն իսկ չափից դուրս շա՞տ է ձեր օրգանիզմում: Եվ այդպես ամեն առավոտ ատո՞ւմ եք աշխարհը: Պետք չէ. դուք ինքներդ կարող եք լավ առավոտ ապահովել ձեզ: Դրա համար ընդամենը հինգ բան է հարկավոր.

UntitledՄարզանք

Պետք չի միանգամից վերածվել օլիմպիական մարզիկի և անհաղթահարելի նպատակներ դնել ձեր առջև: Սկսեք պարզից. ամեն առավոտ, անկախ եղանակից և տրամադրությունից, 10 րոպե անց վեր կացեք անկողնուց և թեթև մարզանք արեք, ապա արագացրեք տեմպը: Շատ կարևոր է, որ ծանրաբեռնվածությունն ավելացնեք աստիճանաբար, օրինակ ամեն 3 օրը մեկ ինչ-որ նոր վարժություն անեք կամ հին վարժություններն անեք ավելի մեծ քանակով: Իսկ ահա մեծ ծանրաբեռնվածությամբ վարժությունները թողեք օրվա երկրորդ կեսի համար: Առավոտյան ճիշտ մարզանքը ցանկացած սուրճից ավելի արդյունավետ է:

Likes | TumblrՑնցուղ

Առավոտյան ցնցուղը չպետք է 15 րոպեից ավել տևի: Այն մտքերն ու մարմինն արթնացնելու արագ միջոց է, որն օգնում է վերջնականապես արթնանալ և ամրապնդել էներգիայի այն պաշարը, որ ստացել եք առավոտյան 15-30 րոպե մարզանքից հետո:

Little PrincessՆախաճաշ

Նախաճաշեք միշտ և անկախ հանգամանքներից, քանի որ նախաճաշը սնունդ ընդունելու` օրվա ամենակարևոր պահն է: Նախաճաշելու կարևորությունն ընդգծում են ոչ միայն մայրիկներն ու տատիկները, այլև հայտնի դիետոլոգները և մարզիկների ու զինվորականների հետ աշխատող մասնագետները:

(4) TumblrԼավ երաժշտություն

Էմոցիոնալ լիցքավորումն օրգանիզմի համար պակաս կարևոր չէ: Ձեր երաժշտական ուղեկիցը պետք է լինի ինչ-որ արթնացնող ու ռիթմիկ բան: Միայն թե ոչ մի ռադիոկայան` լի գովազդներով և քաղաքական նորություններով:

walkingԶբոսանք

Սա ցուցակի վերջին, բայց կարևորությամբ բնավ ոչ վերջին բաղադրիչն է: Առավոտյան այնպես հարմարացրեք, որպեսզի կարողանաք ինչ-որ տարածություն ոտքով քայլել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել