Ինքնիշխան Հայաստանի հպարտ քաղաքացիներ, լա՞վ ենք: Դուխներս տե՞ղն ա: Շարքերն ամո՞ւր են:
Հո կասկածը սրտներումս բույն չի՞ դրել, թե մարդիկ չեն միանում մեզ՝ էլ ո՞ւմ համար ենք պայքարում: Հո չե՞նք տրտնջում, թե շատ քիչ ենք մնացել:
Ամենևին էլ քիչ չենք: Հայտնի է, որ հաճախ նույնիսկ մեկ՝ լսո՞ւմ եք՝ մեկ մարդու սխրանքը, մեկ մարդու հետևողական պայքարը հանգեցրել է զանգվածների արթնացման ու հաղթանակի: Հիմա նայեք, թե մեր շարքերում քանի հատ տենց հերոս մեկ կա: Լիքը:
Մի կարևոր հանգամանք էլ. մեզանից յուրաքանչյուրն իր խաչը կամավոր է վերցրել՝ այն իր ու այլոց փոխարեն տանել տեղ հասցնելու՝ անկախ նրանից, թե այդ այլոքն ինչ կանի: Գիտակցեք՝ էդ այլոքը օրուգիշեր մեզ ա նայում՝ սպասելով, թե մենք ե՞րբ ենք հասցնելու պայքարը էն հանգրվանին, որ իրենք էլ գան մեր կողքը կանգնեն:
Միշտ էլ տենցն ա եղել աշխարհը: Փոքրաթիվ իդեալիստներն են իրենց պայքարով հանգեցրել մեծ փոփոխությունների: Համաձայն եմ՝ իրենց էներգիայի, ժամանակի, զրկանքների ու հաճախ նաև կյանքի գնով, բայց կրկնում եմ՝ մենք կամավոր ենք վերցրել էդ խաչը:
Նենց որ, դուխներս՝ տեղը, շարքերը՝ կուռ:
Կեցցե ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանը: Կեցցե այն Հայաստանը, որը մենք սարքելու ենք, հաստատ սարքելու ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել