Psymag.am-ը գրում է.

Մի անգամ մամուլում երևաց մի փոքրիկ հոդված այն մասին, թե ինդոնեզիական կղզիներից մեկի մի բնակիչ բռնել է փոքրիկ մի վիշապի, ընտելացրել նրան, և վիշապը, մեծանալուց հետո, դարձել է գյուղացու հավատարիմ բարեկամն ու օգնականը. Վիշապը բարձրանում էր կոկոսյան արմավենու վրա ու թափ տալիս այն` ցած գցելով ընկույզները: 
Շատ ընթերցողներ, այդ թվում նաև գիտնականներ, այդ հաղորդագրությունն ընդունեցին թերահավատորեն, չափազանց թերի է զարգացած սողունների ուղեղը, որ հնարավոր լիներ դրանց այդքան վարժեցնել: Որոշ գիտնականներ ընդհանրապես գտնում են, թե օձերին ընտելացնելն անհնար է:

Հնուց հայտնի է, որ օձերի հիմնական սնունդը կազմում են կրծողները: Եվ վաղուց արդեն մարդիկ դրանց օգտագործում են մկների ու առնետների դեմ պայքարելու համար: Աֆրիկայի ու Հարավային Ամերիկայի բնակիչները փոքրիկ վիշապներ են բերում տուն, մեծացնում, և դրանք ոչ միայն չեն հեռանում իրենց տերերից, այլև հիանալի կերպով փոխարինում են կատուներին:

Բրազիլիայում այդպիսի վարժեցրած օձեր վաճառում են նույնիսկ շուկաներում: Ի դեպ, օձերին, իբրև կրծողներ ոչնչացնողների, օգտագործում են նաև Հեռավոր Արևելքում, որտեղ ապրում է հեշտ վարժեցվող ամուրյան վիշապ օձը: Երկմետրանոց օձն այստեղ հաճախ է հանդիսանում «ընտանիքի լիիրավ անդամը». Նա ազատ սողում է տանը, բակում, ապրում է ցախանոցներում ու ամբարներում` եթե այնտեղ մկներ են երևում: Իսկ եթե այնտեղ էլ պակասում են կրծողները, «հերթափոխի է ելնում» բանջարանոցներում: Երբեմն ընտելացված օձերը հեռանում են իրենց տերերից, սակայն, որպես կանոն, միշտ, վաղ թե ուշ, վերադառնում են նրանց մոտ:

Իհարկե, կրծողներին ոչնչացնում են ոչ միայն վարժեցրած օձերը: Օձերի կերաբաժնի մոտ 45 տոկոսը կազմում են կրծողները, որոնք վնաս են տալիս դաշտերին, անտառներին, մարգագետիններին: Եվ հաճախ է նշվել, որ մարդիկ, երբ սկսում են ոչնչացնել օձերին, որոնք իբր սպառնում են մարդկանց կյանքին, իսկույն ևեթ հայտնվում են կրծողների հսկայական հրոսակներ, որոնք ի վիճակի են սովի մատնելու հսկայական տարածություններ:
Սակայն կրծողներին ոչնչացնելը նույնպես օձերի միակ ծառայությունը չէ մարդկանց հանդեպ: Կենդանիների հրաշալի գիտակներ ու սիրահարներ ամերիկյան հնդիկները վաղուց նկատել են, որ այնտեղ, որտեղ ապրում է վիշապը (կամ ինչպես նրան անվանում են Հարավային Ամերիկայում` արքայական վիշապը), թունավոր օձեր չկան: Հնդիկներն օգտագործեցին այդ. Վարժեցրած վիշապները սկսեցին մարդկանց բնակավայրերը պաշտպանել թունավոր օձերի ներխուժումից: Եվ անչափ բարեհաջող:

Հնդիկների փորձն ընդօրինակեցին Ամերիկա բնակության եկած եվրոպացիները: Եվ այժմ Բրազիլիայի շատ տներում, այն շրջաններում, որտեղ շատ են թունավոր օձերը, հավատարմորեն ծառայում են արքայական վիշապները: Այդ հսկա, չորս մետրանոց սողունները, պարզվում է, շատ քնքուշ ու նվիրված սիրտ ունեն, նրանք շատ են կապվում երեխաների հետ:
Ընտելացված վիշապը, որն ապրում է այն տանը, որտեղ փոքրիկ երեխաներ կան, անընդհատ հետևում է նրանց, ուղեկցում զբոսանքի ժամանակ, և ծնողները կարող են միանգամայն հանգիստ լինել. Ոչ միայն թունավոր օձերը, այլ մոտակայքում հայտնված ոչ մի գիշատիչ կենդանի չի համարձակվի մոտենալ երեխային, որին հսկում է վիշապը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել