ՀԻՄՆԱՐԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆ----ԳՐԱՎԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Իրոք որ զարգացել ենք ու մի քայլ էլ անցել այն կողմ ու մեր, հայերիս վրա իսկի խաբար էլ չկա...

Հիշում եմ երբ Սոս Սարգսյանը երկրի նախագահ էր ուզում ընտրվել , անշուշտ նրան աջակցեց էվ օգնեց էվ ֆինանսապես էվ տեխնիկապես ՀՀԴն աշխարհի բոլոր անկյուններից, հատկապես ԱՄՆից...դժբախտխաբար ՀՀԴն չկարողացավ ԼՏՊի կամ Հանրապետականների պես ընտրություններում խաբեություններ ու լցոնումներ անել, ուստի Պրն. Սոս Սարգսյանը չկարողացավ ընտրվել նախագահ...

Սակայն գնալով ժամանակները կատարելագործում են Հայաստաննի Քաղաքական կուսակցությունների քարոզչական ստրատեգյան որը ոչնչով է տարբերվում արեվմտյան դրամի ուժի քարոզչությանը, ցումարած խաբեությունները ու լցոնումները, որը թելադրում են ապագա ընտրությունների արդյունքները հենց երեկվանից....

Որքան ուզես ազգային արժեքներ ու արժանավայել երկիր քարոզի, միեվնույնն է որ դրամը ու խաբեությունները հիմնված դրամի վրա պիտի տապալեն երկրի արժանապատվությունը ու արժեքները ու երկիրը....

Աենապրոֆեսյոնալ ռեկլամներից բռնած, մակյաժներից ու սուտ տեղեկատվություններից վերջացրած ժողովուրդը պիտի նորից խաբվի ինչպես խաբվում են արեվմտյան ժողովուրդները, օրինակ, ԱՄՆն որտեղ ժողովրդի մեծամասնությունը ուրիշ արժեքներ են պահանջում իրենց իշխանությունից, ինչպես անհապաղ խաղաղություն, սակայն ԱՄՆն մխրճված էլ կմնա պատերազմների մեջ, այնքան ժամանակ որ ԴՈԼԱՐԸ կթելադրի քաղաքականությունը...

Սակայն իրավիճակը անփոփոխական չէ, վկա OCCUPY AMERICA , գրավիր Ամերիկան...իսկ հույսով, դա կթարգմանվի նաեվ, ԳՐԱՎԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ , խորհրդանշով , ու ժողովուրդը պարզապես, էվ ֆիզիկապես, կգրավի իր իսկ երկիրը....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել