1  Mean Girls (2004)-«Jingle Bell Rock»

2004 թվականը պայծառ ու հաջող տարի էր Լինդսի Լոհանի համար: «The Plastics» խմբի այս երգը իրենց պարով էլ ավելի գեղեցկացրին «Mean Girls» կատակերգական կինոնկարի հերոսուհիները:  

 2  Rudolph The Red-Nosed Reindeer (1964)-«A Holy Jolly Christmas»

Այս տեսահոլովակում ամանորյա բարձր տրամադրություն ապահովելու համար ամեն ինչ կա. Սանտա-Կլաուսը, Ռուդոլֆը, Էլֆերն՝ իրենց ուրախ պարով, նվերները, հսկայական ծառը, փայլաթերթիկները և Սուրբ Ծննդյան խորհրդանիշ ձնեմարդը: Այս երգը երգում է Ձնեմարդ Սեմը, ով իրականում երգիչ Բըրլ Իվզն է: Այս հիասքանչ կատարումը լսելիս կրկին համոզվում ես, որ Սուրբ Ծնունդը տարվա լավագույն ժամանակն է:

 3  Nightmare Before Christmas (1993)-«What’s This?»

Ի՞նչ է սա: Սա մի գեղեցիկ կատարում է, որ կարող եք վայելել Հելոուինի և Սուրբ Ծննդյան ժամանակ: Այստեղ հիանալի կերպով պատկերված է, թե ինչպես է իրեն զգում մղձավանջների սարսափելի աշխարհից եկած մարդը` առաջին անգամ տեսնելով Սուրբ Ծննդյան տոնը:   

 4  Home Alone (1990)-«Rockin Around The Christmas Tree»

Սա հիանալի կատարում է անկրկնելի Քևին Մկքալիստերի կողմից: Երբ գողերը փորձում են կողոպտել նրա բնակարանը, Քևինը այնպիսի տպավորություն է ստեղծում գողերի մոտ, ասես իրենց տանը բազմամարդ խնջույք է: Այս կինոնկարը դիտելիս ես մտովի վերադառնում եմ իմ դպրոցական օրերին: Քևինի կազմակերպած խնջույքում առկա են իրական խնջույքին բնորոշ բոլոր տարրերը` նվագարկիչներ, պարեր, դատարկ բաժակներ, շինծու թղթախաղ և այլն: Վայելեք ստորև ներկայացված տեսանյութը 0:34 րոպեից:

 5  Elf (2003)-«Baby, It’s Cold Outside»

Այս կինոնկարի ամենահետաքրքիր դրվագներից մեկն այն պահն է, երբ Էլֆ Բադին միանում է լոգարանում լոգանք ընդունող իր կոլեգային` նրա հետ գաղտնի դուետ երգելու համար: Ինչպե՞ս մեղադրել նրան: Լավագույն ակուստիկան հենց լոգարանում է:

 6  Meet Me In St Louis (1944)-«Have Yourself A Merry Little Christmas»

Այս երգն առաջին անգամ հնչել է այս հրաշալի կինոնկարում: Կինոնկարը մի ընտանիքի մասին է, որը պատրաստվում է սիրելի ծննդավայրից` Միսսուրի նահանգի Սենթ Լուիզ քաղաքից մեկնել Նյու-Յորք: Այս տեսարանում Էսթերը (անկրկնելի դերասանուհի Ջուդի Գարլանդը) փորձում է մխիթարել իր կրտսեր քույր Թութիին, ով չի կարողանում հաշտվել հարազատ տունը լքելու մտքի հետ:  Էսթերի գեղեցիկ ձայնը կհուզի յուրաքանչյուրին:

 7  Scrooged (1988)-«Put A Little Love In Your Heart»

Ես մեծ բավականություն եմ ստանում, երբ կինոնկարների հերոսները կոտրում են պատնեշները և ուղղակիորեն խոսում հանդիսատեսի հետ: Իսկ երբ նրանք սկսում են երգել, դա նույնիսկ ավելի լավ է: Սա գուցեև զուտ ամանորյա երգ չէ, սակայն կատարումն այնքան գեղեցիկ է, որ ես չէի կարող չներառել այս ցանկում:  

 8  Muppets Christmas Carol (1992)One More Sleep Til Christmas»

Բոլորն էլ գիտեն, որ Մապետ շոուն շատ հետաքրքիր է: Այս կատարումն այդպիսի մեծ հաջողություն ունեցավ նաև Քերմիթի չմուշկների շնորհիվ: Շատ զվարճալի է տեսնել, թե ինչպես են այս բարալիկ կանաչ ոտքերը պտույտներ գործում:

 9  How The Grinch Stole Christmas (1966)Welcome Christmas»

Ահա մի հրաշալի երգ բոլոր մեծերի և փոքրերի համար, ովքեր հավատում են Սուրբ Ծննդյան հրաշքներին: Կինոնկարի վերջում «Whos»-ի անդամները կատարում են «Welcome Christmas» երգը և մեծ շուքով նշում Սուրբ Ծնունդը:  

 10  Holiday Inn (1942)-«White Christmas»

Նախքան բջջային հեռախոսների և հեռուստատեսության ստեղծումը, մարդիկ պարզապես նստում էին բուխարու առաջ, դաշնամուր նվագում և ժամեր շարունակ երգեր երգում: Հիշո՞ւմ եք այդ օրերը: Ո՞չ: Ես էլ չեմ հիշում, սակայն այս կատարումը դիտելուց հետո ես ցանկանում եմ, որ այդ օրերը վերադառնան: Վայելեք Ջիմի (Բինգ Քրոսբիի) և Լինդայի (Մարջորի Ռեյնոլդսի) հիասքանչ կատարումը:   

 11  It’s A Wonderful Life (1946)Hark! The Herald Angels Sing» & «Auld Lang Syne»

Սուրբ Ծնունդին նվիրված շատ կինոնկարներ կան, սակայն այս մեկը հատկապես հուզիչ է: Կինոնկարի ամենահուզիչ տեսարանն այն է, երբ Բեդֆորդ Ֆոլզ քաղաքի բնակիչները միասնաբար փորձում են օգնել իրենց սիրելի ընկեր Ջորջ Բեյլիին: Դիտելով, թե ինչպես են նրանք երգում այս երգը, հասկանում ես, որ նրանք բոլորը տոգորված են սիրով:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել