Երբ նախկինում կարծում էի, որ ինչ-որ ուժերի ու անհատների հակառուսական ու հակապուտինյան տրամադրությունները նեղ անձնական են ու միամիտ, և մարդկային ազնիվ գիտակցության պատրանքներ, սակայն վերջին զարգացումները ցույց տվեցին նրանց իրական ստորաքաշ էությունը:
Յուրաքանչյուրս կարող ենք անձնապես ծայրահեղ ընկալումներ ու մոտեցումներ ունենալ բազմաթիվ հարցերում, իսկ երբ դա փորձում ենք մտցնել քաղաքական հարթակ ու կուրորեն գնալ դրա հետևից, չփորձելով անգամ լսել ու հասկանալ դիմացինին, միանգամից զգացվում է գարշահոտություն, ու առաջ գալիս նեղ անձնական շահը:
Այդ մարդիկ միամիտ չեն ու երեք խնդիր են փորձում լուծել դրանով.
1. Սերժ Սարգսյանի վրայից հանել պատասխանատվությունն ու ուղղել դեպի Ռուսաստան՝ շեղելով հասարակությանը գլխավոր խնդրից:
2. Ընդդիմադիր ուժերին ու մասնավորապես ՀԱԿ-ին հարվածել՝ ճղճիմ մեղադրանքներ ուղղելով նրան: (Հասկանալի է, որ ՀԱԿ-ը և քաղաքական յուրաքանչյուր լուրջ կառույց պետք է հավասարակշռություն պահի, երբ խոսք է գնում գերտերությունների մասին):
3. Եվրոպացի տերերի մոտ դիվիդենտներ են շահել:
Նման մարդիկ սովորական լրտեսներ են ու վարձու աշխատողներ, և նրանց ճանապարհներն ու ՀՀ ինքնիշխանությունը անհամատեղելի են: 
Հայաստանի ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ միայն ու միայն Հայաստանում է՝ ՀՀ քաղաքացու ձեռքերում և այդ քաղաքացին պետք է ոտքի կանգնի ու Հայաստանում ձևավորի օրինական իշխանություն:
Ընտրված իշխանությունը և՛ ԱՄՆ-ի, և՛ Եվրոպայի, և՛ Ռուսատանի հետ պետք է վարի հավասարակշռված քաղաքականություն՝ ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի:
Հ.Գ. Այստեղ ՄՄ և ԵՄ մտնելու հարց չի դրված, ուղղակի իրավիճակը ճիշտ գնահատելու և Հայաստանի ինքնիշխանության հարատևությունը ապահովելու:
Ու դա կատարվելու է Ազատության հրապարակում՝ հայ ժողովրդի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել