Բարի լույս Հայաստանս,
Մենք քայլելու ենք այնքան, մինչև ամենահեռավոր գյուղի գյուղացին էլ հասկանա, որ ի՛նքը, հենց ի՛նքը պետք է պայքարի իր ազատության ու արժանապատիվ կյանքի համար: 
Մենք քայլելու ենք այնքան, մինչև բոլորը հասկանան, որ մինչև ազգի գիտուններին չհավաքենք իրար գլխի, մինչև կառավարման մարմինների համակարգ չստեղծենք, մինչև այդ միջոցով գործող մարմիններին չթուլացնենք, չի լինի նոր համակարգով իշխանափոխություն: Իսկ հնով իշխանափոխությունը մեզ կանգնեցնելու է նույն հին ու կոտրված տաշտակի առջև:
Պատկերացրեք, որ վաղը ռուսը Սերժիկին հանում է, Պողոսին է բերում: Դա մեր կյանքում որևէ բան փոխելո՞ւ է: Հա, դե մի քիչ փոխելու է, բան չունեմ ասելու: Օրինակ ժողովուրդը, այսինքն դուք՝ Սերժ, հայհոյելու փոխարեն ընդամենը Պողոս եք հայհոյելու, իսկ օլիգարխները՝ օրինակ Լֆիկը, Սերժ պաշտելու փոխարեն Պողոս են պաշտելու: Վերջ: That s it!! Բայց մեզ դա՞ է պետք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել