Գելափը կրկին լծվել է գործի և հրապարակել թիվ՝ համաձայն որի Հայաստանի բնակչության 66 տոկոսը բացասաբար է վերաբերվում ԽՍՀՄ փլուզմանը: Այն, որ մարդիկ իրենց քաղաքական ու քաղաքացիական ազատությունները միշտ պատրաստ են զոհել հանուն հավասարության, գրեթե անհերքելի է, բայց թե որքանով են այս թվերը արտացոլում իրականությունը, հայտնի չէ: Ամեն դեպքում ունենք այն, ինչ ունենք: Դեռ մարտին նույն Գելափը սոցիոլոգիական հետազոտություն էր անցկացրել, ըստ որի՝ ՀՀ բնակչության 37 տոկոսը (խորհրդանշական թիվ է, այնպե չէ՞) համոզված է, որ Հայաստանին անհրաժեշտ է Ստալինի նման ղեկավար: Հասարակություններն ունեն ավտորիտար ռեֆլեքս, սակայն դա լավ օրից չէ:

Երբ առկա է խորը անվստահություն ապագայի նկատմամբ, որի անմիջական պատճառը տնտեսական, քաղաքական կռախն է: Արտադրության, գների վրա վերահսկողությունը տալիս է անսահմանափակ իշխանություն: Վերահսկվող տնտեսությունով հասարակություններում, որտեղ իշխանություն ունեցողները ճնշում են քաղաքացիների նպատակները, բնականաբար պետք է աջակցեն ոմանց ձգտումներին և խոչընդոտեն նրանց, ովքեր յուրային չեն:

Եվ այն, ինչ մենք ստանում ենք, կախված է ոչ թե մեր ցանկությունից, այլ ոմանց պատկերացումներից, թե ինչպես պետք է լինեն մեր ցանկությունները: Այսպես, մարդիկ ձգտում են իրենց ապագան գտնել ուժեղ լիդերի շուրջը, ով նրանց ապագայի հանդեպ հավատ կներշնչի: Այդ լիդերը պետք է լինի իսկական տիրան, որովհետև միայն նա կարող է «ժողովրդական ռևանշ» վերցնել գործող իշխանությունից, և Ստալինի անձի ընտրությունը ցույց է տալիս իշխանության նկատմամբ առկա գնահատականը: Հայտնի քաղաքագետ Հաննա Արենդտի թեզը շատ տիպիկ է «ճանապարհ դեպի ստրկություն», և դա պարադոքս է, բայց օբյեկտիվության լայն տարրերով: Սա վատ ահազանգ է, իշխանական մոնոպոլիզմը քաղաքական վատ կատեգորիա է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել