Գագա Ամատունին պետք ա շտապ անունը փոխի ու դառնա Գագա Անտաղանդուն, որովհետև էդ տղեն ինչ անում ա, կա՛մ բարձրակարգ գռդոն ա լինում, կա՛մ էլ ճչացող անճաշակություն: Երկու դեպքում էլ Գագայի դիզայներական նկրտումները արժանանում են երևանցիների բուռն բացասական արձագանքին: 
Ամանորյա ձևավորումների այս տարվա թոփ թեման դառնալու է 2014 թվականի դիզայներական նոու-հաուն, որի արդյունքում ողջ համացանցը հիմա ծանակում է քաղաքապետարանին, թե 204 թվականը ինչի՞ եք շնորհավորում:

Ու հատկանշականն ի՞նչ է. հերիք չէ այս տարի նոր անճաշակություններ են մեյդան հանել, դեռ մի բան էլ չեն ձերբազատվել անցած տարվա խայտառակություններից: Եթե հիշում եք, անցած տարի էլ տոնական լուսավորությունը բավականին շատ քննարկումներ առաջացրեց, որովհետև փողոցային լույսերի նախշի ձև էին ընտրել, որ կանացի օրգանների դասագրքային պատկեր էր հիշեցնում: Արի ու տես, որ այս տարի էլ դաս չքաղեցին, ու իմ աչքով եմ տեսել, որ այդ արգանդաձև նախշերը կախված են Կոմիտասի և Հաղթանակ կամուրջի վրա: Գուցե այլ տեղեր էլ լինեն, բայց ես դրանք եմ առայժմ նկատել:
Ասա, այ տնաշենի տղերք, հասկացանք, որ տենդերների մեջ եք մտնում, բայց դե գոնե նենց արեք, որ ձեր գռփելու փաստից բացի, մի հատ էլ վերջնական պրոդուկտի տեսքից չներվայնանաք: Ախր հեչ որ չէ, 2014-ը սիրուն գրելու հազար ու մի ձև կարելի էր մտածել, իսկ դուք դրել եք երկրորդ դասարանցու խզմզանք եք սարքել ու մի հատ էլ քաղաքով մեկ փակցրել եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել