Դիմակը պարունակում է ծովի աղ, որն ամրապնդում է մազերը:

Դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է`

1 բաժակ ծովի աղ

1 բաժակ հեղուկ մեղր

1 բաժակ կոնյակ, ռոմ կամ օղի

Պատրաստման եղանակը`

Խառնեք բոլոր բաղադրատարրերը, լցրեք տարրայի մեջ, ամուր փակեք և թողեք, որ երկու շաբաթ մնա մութ տեղում: Պատրաստի դիմակը կարող եք օգտագործել որպես 2-ը 1-ում` որպես շամպուն և որպես դիմակ:

Նախապես պետք է անպայման լավ սանրել մազերը, ապա քսեք դիմակը` մազերը բաժանելով առանձին հատվածների, փաթաթեք պոլիէթիլենային փաթեթով և տաք սրբիչով: Պահեք 20 րոպեից մինչև մեկ ժամ: Դրանից հետո լավ լվացեք տաք ջրով:

Դիմակը պետք է կրկնել մեկ ամսվա ընթացքում շաբաթական 1-2 անգամ շամպունի փոխարեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել