Չմոռանալով, որ կով պահելու համար պիտի մինիմում 5000 դրամ ազատ միջոց ունենաք, անդրադառնանք շոուբիզի տարեկան ամփոփմանը: 

«Ջուս», երդվում եմ իմ մինուճար բենզինի չեկով, որ էս անհատի անուն-ազգանունը չգիտեմ ու ընդհանրապես ցանկություն էլ չունեմ: Ինչի՞ եմ Ջուսին անվանում` «Տարվա խայտառակություն»: Քանի որ այսօրվա շոուբիզում Ջուսը հանդիսանում է բացահայտ, բայց միևնույն ժամանակ խայտառակ կերպար: 



Ջուսն էլ է մեզանում հայտնի իր գռեհիկ նկարներով, ինչպես նաև իր «անզուգական» միանգամից գրգիռ առաջացնող տեսահոլովակներով: Բան չունեմ ասելու՝ իրա նման լիքը աստղեր կան ու, տեղ-տեղ պետք է իրեն էլ շնորհակալություն հայտնենք, որ ինքը իրա իսկական «դեմքը» բացահայտ է ցուցադրում, բայց դա հաստատ արդարացում չի: 

Դե ինչ, էս անհատը ասում է, որ Ալեգրովայի բեկ վոկալից է եղել (չնայած դա սկի չշտված էլ չի), բայց ես միևնույն ժամանակ չեմ կարողանւոմ հասկանալ, ոնց կարող է նա երգել, քանի որ նա երգի հետ սավսեմ կապ չունի: Չնայած, եթե երգ ասելով հասկանում ենք, որ սեքս, ուրեմը ինքը երգչուհի ա, ինչ ասեմ: 
Քանի որ ես իրեն երգչուհի չեմ համարում, այդ իսկ պատճառով չեմ «շնորհում» նրան «Տարվա խայտառակ երգչուհի» կոչումը: 

Որպես ամփոփ ու քիչ թե շատ ապացույց, կտեղադրեմ այս նկարը, որ շատերի մոտ հարցեր չառաջանան: 
Չմոռանալով, որ կով պահելու համար պիտի մինիմում 5000 դրամ ազատ միջոց ունենաք` անդրադառնանք շոուբիզի տարեկան ամփոփմանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել