Երբ համատարած (գիտակից թե անգիտակից) պայքար է մղվում ազգային արժեքների դեմ` արդյունքը ողբերգական է լինում: 
Դրա օրինակները բազում են: Հայոց եկեղեցին դարեր շարունակ պայքար մղեց հայոց ազգային ծեսերի դեմ` փորձելով մոռացության մատնել ակունքներն ու ամեն ինչ ներկայացնել քրիստոնյա-ջհուդական կոնտեքստով:
Մասնավորապես, Տրընդեզը դարձավ Տյառընդառաջ, Վարդավառը Հիսուսի պայծառակերպության տոն և այլն....
Բայց ինչպես ասում են` փոս փորողն ինքն է փոսն ընկնում: Խորհրդային տիրապետությունը վերացրեց եկեղեցու այդ «սրբագրման» փորձն ու արդյունքում մեր ժողովուրդը կորցնելով հանդերձ իր ազգային տոների ու ծեսերի մի զգալի մասը, իր գենետիկ հիշողության մեջ պահեց ու վերարտադրեց այդ տոներից երեքը` Տրընդեզը, Վարդավառն ու Սրբխեչը: Ցավոք, մյուսները իսպառ դուրս են մղվել մեր կենցաղից:
Այդ նույն շարքին կարելի է դասել նաև այսօր մեր ամանորյա սեղաններին առաջարկվող կոկորդիլոսը: Չգիտես՝ ինչու` մարդիկ շուրջ մեկ տասնամյակ պայքար էին մղում ամանորյա սեղանից խոզի բդի դուրսմղման համար: Ինչո՞ւ. որ այն փոխարինենք կոկորդիլոսո՞վ: Չէ որ հայի ամանորյա սեղանը միշտ ճոխ է եղել.... Խնդիրը ուտեստի չափի ու սխալ տնտեսական հաշվարկի մեջ է սոսկ, որ հարկ է ճոխ սեղանը լինի չափավոր քանակով, որ այդ ամենը ստիպված չլինենք հետո դեն նետելու....
Այսպես ո՞ւր ենք գնում, ժողովուրդ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել