Պարոն ՈՒ-ին, ինչպես երեւում է, ուսուցանել են վերջապես` որտեղ են ձմեռում խեցգետինները Ղարաբաղում:
Ուորլիքի մասին է խոսքը:
Վերջինս բերանը լիքն այսօր ասել է: Ընդորում Ղարաբաղից:
-Ի՜նչ եք ասում, ոչ մի կապ, դույզն-ինչ չունի Թուրքիան, առավել ստույգ` հայ-թուրքական հարաբերությունները կապ չունեն Ղարաբաղի խնդրի հետ:
Կողմնորոշվի, կողմնորոշվի, միստր ՈՒ: 
Թե չէ` լավ բան չստացվեց:
Էրեկ-մյուս օրն եկել, ուզում էիր` խիարը թարս աճեցնել Ղարաբաղի հարցում, բրատան:
Մի խոսքով. ԱՄՆ համանախագահը սրբագրել է օրեր առաջ իր ասածները` Թուրքիայի մասով, թե վերջինս գուցե ինչ-որ փուլում կմասնակցի Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացին:
Ու էդ ժամանակ առաջ է եկել Պոպովը... ոչ ռադիոյի գյուտի, այլ ՌԴ համանախագահ, ասել է` էդ ոչ թե Թուրքիան էր, այլ Ղարաբաղը, մսյե:
-Այդ Ղարաբաղն է ինչ-որ մի փուլում մասնակցելու բանակցային գործընթացին:
Բա, Ադրբեջան ջան (գրող ու ցավ, թե ջան):
-Հա, Ադր-գրող ու ցավ... ջան, դու նստելու ես Ղարաբաղի հետ բանակցելու..
Ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Ղարաբաղն առանձին միավոր է: Դրա համար:
Սա էլ իր հերթին նշանակում է, որ անկախ է:
Ու դու ստիպված ես լինելու ընդունել նրա՝ այդ միջանկյալ կարգավիճակը:
Պարոն Ադրբեջան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել