Արտասահմանյան լրատվամիջոցները գրում են, որ Լոնդոնում կայացած «Սիրիայի բարեկամների» հերթական հանդիպման ժամանակ սիրիական ընդդիմության ներկայացուցիչներին հայտնել են, որ ԱՄՆ-ն ժամանակավորապես հրաժարվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և նրա դաշնակից ալևիականներին պաշտոնանկ անելու մտադրությունից:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ դա կապված է նրա հետ, որ Ասադի դեմ պայքարում սկսել են հաջողության հասնել «Ալ-Կաիդայի» հետ կապված ծայրահեղական խմբավորումները, որոնք պայքարում եմ Սիրիայում գտնվող բոլոր ուժերի դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել