Նախօրեին խորհրդարանական լսումների ժամանակ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ու ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանի հարց ու պատասխանը գազի որակի առնչությամբ շատ հետաքրքիր ստացվեց: Մեջբերեմ այդ հետաքրքիր հատվածը:
Լյովա Խաչատրյանը նշել է, որ գյուղում իրեն շատ են մոտենում ու բողոքում՝ եթե նախկինում մինչեւ սուրճը դնում էին գազին, իջնում գոմ, անասունին կերակրում, այն արդեն պատրաստ էր լինում. «Հիմա, ասում են, սուրճը դնում են, անասուններին կերակրում են, գալիս են, կնոջը սիրում են, էլի մեկ անգամ եւս սիրում են, բայց սուրճը դեռ չի պատրաստվել…», որին ի պատասխան Արմեն Մովսիսյանն ընդամենը խորհուրդ տվեց` «Եթե հասցնում են կնոջը երկու անգամ սիրել, պետք է դանդաղ սկսեն սիրել՝ շատ արագ են սիրում»:
Հարց է առաջանում՝ գազի որակին այս երկխոսությունն ի՞նչ է տալիս, կամ ի՞նչ է տալիս մի քանի անգամ կնոջը սիրող ու սուրճն այդպես էլ անեռ խմող գյուղացուն: Կարծես թե ոչինչ: 
Ու ընդհանրապես, ի՞նչ են տալու այդ լսումները շարքային քաղաքացուն...
Կապրենք` կտեսնենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել