էմիլ Սիորանը փիլիսոփա է, որին հարկավոր է «չշփոթել» գրողի հետ: Սա՝ մեկ: Նույ նիսկ այն դեպ քերում, երբ Սիորանն իբր անընդունելի է, բնավ անսպասելի չէ. գուցե՝ հիմա առավել, քան երբ գրում էր՝ անցյալ դարում: Սա՝ երկու: Եվ վերջինը. գրող է, կգրի, ընթերցողի ուզածը ո՞րն է:
Բացատրություններին, որոնց կարիքը (սովոր ենք) միշտ կա, պիտի փոխարինեն (սովո րենք) «Խոստովանությունք եւ նզովք» գրքից ստորեւ թարգմանաբար ներկայացվող«բնագրերը»:
Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ

Անվիճարկելի մի հաճույք կա այն գիտակցումի մեջ, որ մեր բոլոր արարքներն իրականում ոչնչով հիմնավորված չեն. միասնական է ամենը եւ նույն բանն է՝ գործել արարքը, թե չգոր ծել: Եվ, այդուհանդերձ, մեր ամենօրյա գործերում մենք գործարքի մեջ ենք Ամայության հետ, այսինքն՝ ժամանակ առ ժամանակ, իսկ երբեմն էլ՝ միաժամանակ, այս աշխարհը մերթ՝ իրական, մերթ անիրական ենք կարծում: Մենք խառնում ենք այստեղ բարձր ճշմարտությունները եւ ցածր ճշմարտությունները, եւ, համոթ մտածողի, արդեն իսկ այդ շիլափլավը կյանքի շահումն է:

Էմիլ ՍԻՈՐԱՆ

Ես այնքան լեցուն եմ մենությամբ, որ յուրաքանչյուր հանդիպում ինձ համար Գողգոթա է։

Նիրվանան համեմատվում էր հայելու հետ, որը դադարել էր որեւէ բան արտացոլելուց։ Այսինքն՝ մի հայելու, որը հավերժ մաքուր է, հավերժ անօգուտ։

Այն բանից հետո, երբ Քրիստոսը Սատանային անվանեց «Այս աշխարհի իշխանը», սուրբ Պողոսը, ցանկանալով գերազանցել, ուղիղ նշա նին դիպավ՝ անվանելով նրան «այս աշխարհի աստվածը»։Ինչպե՞ս մենք կարող ենք վիրավորվածներ ձեւանալ, երբ այդպիսի հեղինակություններբացեիբաց տալիս են նրա անունը, ով կառավարում է մեզ։

Դարաշրջաններից յուրաքանչյուրում մարդիկ կարծում են, եւ արդարարացի են լիովին, որ հենց իրենց աչքերի առջեւ են չքանում Երկրային Դրախտի վերջին հետքերը։

Դարձյալ Քրիստոսի մասին։ Ինչպես ասված է գնոստիկական պատումներից մեկում, իբր նա, ճակատագրի հանդեպ ատելությամբ մղված, բարձրացավ երկինք եւ խախտեց ոլորտների դասավորությունը, որ մարդիկ այլեւս չդիմեն աստղերին։

Եվ հիմա, այդ շիլաշփոթում, ի՞նչ է պատահել իմ թշվառ աստղին։

Կանտն ապրեց մինչեւ խոր ծերություն եւ միայն այդժամ, նկատելով գոյության ստվերոտ կողմերը, հայտարարեց, որ «սնանկ է ու զածդ ռացիոնալ թեոդիցեա»։

… Այլք, որ ավելի հաջողակ էին, դա հասկացան դեռեւս փիլիսոփայել սկսելուց առաջ։

Ես գգոյություն ունեմ ունեմ իմ բոլոր զգացմունքներից առանձին։ Ես չեմկարողանում հասկանալ, թե ինչպես է դա պատահում։ Ես նույնիսկ չեմկարողանում հասկանալ, թե ով է այդ զգացմունքներին ենթարկվողը։Սակայն, ո՞վ է այդ եսը՝ երեք նախադասություններից յուրաքանչյուրիսկզբում դրված։

«Ես վախկոտ եմ, երջանկության տանջանքներն ինձ համար անտանելի են»։

Մարդու էության մեջ խոր թափանցելու, նրան իսկապես ճանաչելու համարբավական է, որ ես տեսնեմ, թե ինչպես է նա արձագանքում Քիթսի այսխոստովանությա նը։ Եթե նա անմիջապես չի հասկանում, շարունակելնանիմաստ է։

Քանի որ մարդը հիվանդոտ կենդանի է, նրա յուրաքանչյուրարտահայտություն կամ արարք հավասարազոր է ախտանշանի։

«Ինձ զարմացնում է, որ նրա նման հրաշալի մարդը կարող էր մահանալ», -գրեցի ես մի փիլիսոփայի այրուն։ Միայն նամակն ուղարկելուց հետոհասկացա, թե որքան անհեթեթ է այն։ Ուղարկելով երկրորդը՝ ես ինձհերթական հիմարությունը դուրս տալու ռիսկին էի ենթարկելու։ Այնտեղ, ուրգործն առնչվում է ցավակցություններին, կաղապարի շրջանակներից դուրսեկող ամեն բան սահմանակցում է անպատշաճության կամաննորմալության հետ։

Կանդինսկին պնդում է, որ դեղինը կյանքի գույնն է։

… Հիմա հասկանալի է, թե ինչու է այդ գույնն այդ քան անհրապույր։

Հները չէին վստահում հաջողությանը ոչ միայն այն պատճառով, որվախենում էին աստվածների խանդից, այլեւ՝ զգուշա նում էին այն ներքինանհավասարակշռությունից, որով սովորաբար ուղեկցվում է յուրաքանչյուրհաջողություն: Այդ վտանգը հասկացողը որքա՛ն բարձր պիտի լինի մեզնից:

Բոլո՛ր այդ երեխաները, որոնց ես չցանկացա ունենալ, - եթե միայնիմանային նրանք, թե ի՛նչ երջանկությամբ են ինձ պարտական:

Մարդն ապրում է ոչ թե երկրում, այլ լեզվի ներսում: Հայրենիքը - լեզուն էեւ ոչինչ ավելի:

Ես չարաշահում եմ «Աստված» բառը, ես հաճախ եմ գործածում այն,չափազանց հաճախ: Ես օգտվում եմ նրանից ամեն անգամ, երբ մոտենումեմ ինչ-որ սահ մանի եւ ինձ անհրաժեշտ է նրանից անդին գտնվողընշանակող մի բառ: «Աստվածն» ինձ ավելի է դուր գալիս, քան«Անըմբռնելին»:

Նա, ով ինքն իրենից «ավել է ապրում», կործանում է իր… կենսագրությունը:Վերջին հաշվով, միայն ավերակված ճակատագրերը կարելի է հաջողվածհաարել:

Գերմանացիք չեն նկատում, որ Պասկալին ու Հայդեգերին մի կույտի մեջլցնելը ծիծաղելի է: Նրանց միջեւ առկա է մոտավորապես նույնտարբերությունն, ինչ Schicksal-ի եւ Beruf-ի՝ ճակատագրի ումասնագիտության միջեւ:

Անսպասելի լռությունը զրույցի միջում հանկարծ հիշեցնում է մեզ գլխավորիմասին. ցուցանում է, թե ինչ գին ենք մենք ստիպված վճարել բառիհայտնաբերման դիմաց։

Մարդկանց հետ այլեւս ոչ մի ընդհանուր բան չունենալ, բացի նրանից, որ…մարդ եմ։

Որքան պիտի ստորանա զգացմունքը, որպեսզի վերածվի գաղափարի։

Անքնությունը եւ անցումը մեկ ուրիշ լեզվի։ Երկու փորձություն. մեկը քեզնիցկախված չէ, մյուսը գիտակցված է։ Դու մեն-մենակ ես գիշերվա եւ բառերիհետ։

«Մարդկության վերջը վրա կհասնի այն ժամանակ, երբ բոլորը կդառնանայնպիսին, ինչպիսին ես եմ», - ասացի ես մի անգամ, ինչ-որ պոռթկմանպահին, որին գնահատական տալն ինձ չի վերապահված։

Դուրս եմ գալիս տնից ու նույն պահին էլ բացականչում. «Որքա՛նկատարելություն Դժոխքի այս ծաղրանմանության մեջ»։

Երաժշտությունից դուրս ամեն ինչ սուտ է - ե՜ւ մենությունը, ե՜ւ էքստազը։Երաժշտությունը հենց լավագույն համադրումն է մեկի եւ մյուսի։

Միակ բանը, որն ինձ մինչեւհիմա կապում է իրերին, ինչ-որ ծարավ է, ժառանգածնախնիներից, որոնցհետաքրքրասիրությունըկյանքի հանդեպ նրանց իսկկողմից հասցված էրանամոթության։

Կարելի է հպարտանալարածով, սակայն առավել եւսհարկավոր է հպարտանալչարածով։ Այդհպարտությունը պետք էդեռեւս ձեռք բերել։

Մերժումը միակ ձեւն էարարքի, որը ստորացուցիչ չէ։

Մտքի պայծառությունը… անվերջանալի տանջանք է, անասելի սխրանք։

Ինչ քան ամուր ես ատում մարդկանց, այնքան ավելի ես պատրաստմենության մեջ Աստծո հետ երկխոսելուն։

Քանի դեռ կմնա թեկուզ մեկ գործող աստված, մարդկության նպատակըհասանելի չի լինի։

Ես, ի վերջո, իզուր ժամանակ չեմ վատնել, ես նույնպես, ինչպես բոլորը, դեսու դեն եմ ընկել այս անհեթեթ աշխարհում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել