Հիմա հասկացա՞ք, թե ինչ էր մանում երեկ ԵԱՀԿ ԱՄՆ համանախագահ Ու-ն:
Ուրոլիքը: Կամ չգիտեմ` ինչը լիքը:
Այսօր ադրբեջանական «Սոքարն» ու ԲիՓի-ն` Բրիտիշ պետրոլյումը պայմանագիր են կնքել Բաքվում:
Որը հետո կդառնա ընդդեմ ռուսական հարավային հոսքի` հանուն Տրանս-անատոլիական գազամուղի:
Շահ Դենիզի հանքավայրը, որի մասին այսքան խոսում էինք, իր գործն արեց, փաստորեն:
Սակայն բրիտանական մավրը չի կարող հեռանալ առայժմ Ադրբեջանից:
Ֆրանսիան հետ է քաշվել դարի այդ պրոեկտից: Նորվեգիան էլ:
Հունաստանին էլ Ռուսաստանն է հետ քաշել:
Այնուհանդերձ, ինչպես կասեր ընկեր Վահանը.
- Յախկ, պարոնայք, բոլորիդ վրայից էլ նավթի հոտ է գալիս:
Իսկ ամենքիդ համագումար ամբողջությունից` նախորդ դարասկզբի` հայ ճակատագրի հոտն է խփում քթներիս.... պարոն «երեկվա» Ուորլիք:
Կարելի էր չէ փոքր-ինչ դիվանագետ լինել եւ մեկ օրվա տարբերությամբ սեփական հոգին այդքան արագ ադրբեջանցիներին չվաճառել:
Իսկ մեզ թվում էր, թե ամերիկյան ու արեւմտյան տեխնոլոգիաներն ավելի նրբագեղ ու կատարելագործված ու նույնքան էլ արտիստիկ են:
Փաստորեն` նետ:
Դուք նույնքան սապոգավորն եք, որքան` Մատուշկա Ռուսիան, թանկագին արեւմտացիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել