Նապոլեոն Բոնապարտը ցածրահասակ մարդ էր, շատ էր կարդում և ուներ շատ մեծ գրադարան: Մի անգամ իր զորավարներից մեկի հետ խորհրդակցելու ժամանակ նա փորձում է վերցնել գրքերից մեկը, սակայն կարճ հասակի պատճառով չի կարողանում: Զորավարը ասում է Նապոլեոնին.
-Ձերդ գերազանցություն, թույլ տվեք ես Ձեզ փոխանցեմ գիրքը. չէ՞ որ ես Ձեզնից բարձր եմ... Բոնապարտը իր զորավարի այս արտահայտությանը պատասխանում է . 
-Ո՛չ, հիմար, դու ինձնից բարձր չես, դու ինձնից երկար ես: 

Նապոլեոնը կարդում էր րոպեում 2000 բառ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել