Strikingly

Կցանկանայինք Ձեզ ծանոթացնել հայտնի գործիքի` Strikingly-ի նոր հնարավորություններին: Strikingly-ը մի ծառայություն է, որի օգնությամբ հեշտությամբ կարող եք ստեղծել կայք-այցեքարտ, առանց որևէ դիզայներական հմտությունների և գիտելիքի, և այդ ամենը Facebook-ի Ձեր պրոֆիլի հիման վրա:

Այժմ ծառայությունն իր մեջ ընդգրկել է նաև Facebook սոցիալական ցանցը, որը հայտնի է ամբողջ աշխարհում: Նվազագույն քայլեր պահանջելը և ժամանակի քիչ ծախսը համարվում է այս նոր ծառայության հաղթաթուղթը:

Կայքի մուտքի էջում կտեսնեք ստորև ներկայացված նկարը, որի վրա էլ սեղմեք CONNECT FACEBOOK

2222

Կհայտնվի պարող կատվի նկարը, որից մի քանի վայրկյան անց պատրաստ կլինի Ձեր կայք-այցեքարտը:

2222222222

Ստորև ներկայացնում ենք արդեն պատրաստի կայք-այցեքարտի EXPERIENCE բաժնի նկարի օրինակը:

EXPERIENCE

Նշենք նաև, որ կայքում ցանկացած բաժինը, նկարը կամ պարզապես գրությունները կարելի է փոխել ըստ ցանկության:

bSmart open the website

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել