samvelFootsport.am-ը գրում է.

Արդեն տեղեկացրել ենք, որ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանն առաջին մրցանակը նվաճեց Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացված մրցաշարում: Սամվելը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և առաջ անցավ 99 մասնակիցներից, այդ թվում` 23 գրոսմայստերներից: 20-ամյա վանաձորցի շախմատիստի հետ հավասար արդյունք ցույց տվեցին չորս շախմատիստներ. ռուսաստանցի Միխայիլ Մոժարովը, վրացի Լևան Պանցուլայան, ադրբեջանցի Միրզոևը և մեր Տիգրան Ս. Պետրոսյանը, բայց նրանք հաղթողին զիջեցին լրացուցիչ ցուցանիշներով: Սամվելն արդեն վերադարձել է Հնդկաստանից և սիրով ընդառաջեց հարցազրույցի մեր ատռաջարկին:
-Սամվել, Կալկաթայում հաղթանակը քեզ համար կարելի՞ է այս տարվա ամենահաջողվածը համարել:
-Իհարկե, այս հաղթանակն ուրախացնող է, սակայն կարծում եմ` Ջերմուկի մրցաշարն առավել նշանակալից էր` չնայած այնտեղ բաժանեցի 2-4-րդ տեղերը:
-Կալկաթայում վերջին մրցափուլից առաջ մի քանի շախմատիստներ հավակնում էին հաղթողի կոչմանը…
-Սովորաբար շվեյցարական մրցակարգով մրցաշարերում ինտրիգը մինչև վերջ պահպանվում է: Ստացվել էր այնպես, որ առաջատարներից 2-ը միմյանց հետ էին խաղում, և նրանց պարտիայում հաղթանակի հավանականությունն այնքան էլ մեծ չէր, իմ մրցակիցը ռուսաստանցի Պոպովն էր, ով կես միավորով ինձ զիջում էր և, բնականաբար, խաղալով սպիտակ խաղաքարերով, ձգտելու էր հաղթանակի: Իմ խնդիրն էր ամուր պահել դիրքս և թույլ չտալ մրցակցին առավելության հասնել: Չէի ցանկանում ավելորդ ռիսկի դիմել, բացի այդ , արդեն գիտեի, որ հավասար միավորների դեպքում լրացուցիչ ցուցանիշներով մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն ունեի: Այդպես էլ ստացվեց և հաղթողի կոչումը բաժին հասավ ինձ:
- Գերազանց մեկնարկից հետո 7-րդ մրցափուլում դու պարտություն կրեցիր, դրանից հետո հավատու՞ մ էիր վերջնական հաղթանակին:
-Վրացի շախմատիստ Պանցուլայի հետ պարտիայում այնքան էլ հաջող չգործեցի և պարտվեցի, որը, ինչպես պարզվեց հետագայում, մրցաշարում միան էր: Սակայն այդ պարտությունից հետո էլ հավատում էի վերջնական հաղթանակին, քանի որ մնացած 3 պարտիաներից 2-ում խաղալու էի սպիտակ խաղաքարերով:
-Մրցաշարից առաջ մտածու՞ մ էիր, որ 7,5 միավորը կբավարարի հաղթանակի համար:
_Ցանկացած մրցաշարում էլ դժվար է կանխատեսել, թե հաղթանակի համար որքան միավորը կբավարարի: Սովորաբար մրցաշարի ընթացքում է որոշ իմաստով հստակություն երևում: Դա է պատճառը, որ հարկ է, որպեսզի յուրաքանչյուր պարտիայում հասնես առավելագույնին:
-Սամվել, հաղթանակից բացի, ստեղծագործական առումով գո՞ հ ես մրցելույթիցդ:
- Այդ առումով էլ եղան մի քանի հետաքրքիր պարտիաներ, որոնցից կառնաձնացնեմ 6-րդ մրցափուլում Մարատ Ջուբաևի հետ պարտիան: Ուզբեկ շախմատիստն այդ պահին միանձնյա առաջատարն էր և սպիտակ խաղաքարերով ձգտում էր ամեն կերպ առավելության հասնել, սակայն ինձ հաջողվեց հետաքրքիր հակախաղ առաջադրել մրցակցիս, որը նրան անակնկալի բերեց, և նա ստիպված էր ընդունել պարտությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել