Կառավարությունը գազի գնի վերանայման հարցում ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում 2010թ.-ից։ Հետաքրքրական է, որ այսպես կոչված բանակցություններին զուգահեռ, ռուսական կողմը պարբերաբար բարձրացրել է գազի գինը, այսինքն չի պահպանվել ստատուս-քվոն մինչև բանակցությունների ավարտը։ Եվ այսօր էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հայտարարում է, որ իրենց բանակցություններն արդյունավետ էին, և դա այն դեպքում, երբ իրենց բանակցությունների ողջ ընթացքը եղել է գաղտնի, իսկ գազի գինը արդյունքում թանկացել է։ Իսկ այսօր ԱԺ են բերել մի համաձայնագիր, որով ուզում են «ՀայՌուսգազարդ» ընկերության մեր 20% մասնաբաժինը հանձնել ռուսական կողմին՝ 300մլն. դոլար պարտքի դիմաց, այն նույն պարտքի, որը գոյացել է մեր կառավարության գաղտնի և տխրահռչակ բանակցությունների ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել