Ես նպատակ ունեմ քննարկման դաշտ իջեցնել հայ կինոյի պատմությունը «ինչու՞» հարցադրման տեսանկյունից` մի կողմ անցնելով «ինչպե՞ս»-ից: Կան հայ կինոյի պատմության ուսումնասիրությանը նվիրված բազմաթիվ աշխատություններ, որոնք հիմնականում ստեղծվել և հրատարակվել են ԽՍՀՄ ժամանակաշրջանում: Հարգելով հանդերձ այդ հեղինակների աշխատանքը` կարծում եմ, որ հատկապես այդ շրջանի հայ կինոյի պատմությունն այսօր վերաուսումնասիրման կարիք ունի: Այդ ուսումնասիրությունը չպետք է լինի շարադրման սկզբունքով, այլ վերաշարադրման և վերաիմաստավորման սկզբունքով: Համոզված եմ, որ այս վերաիմաստավորման արդյունքում փոփոխությունների կենթարկվի լավագույն համարվող տասը կամ քսան ֆիլմերի ցանկը: Ինչու՞. որովհետև այդ ժամանակաշրջանում կատարված կինոգիտական ուսումնասիրությունները արվում էին նույն բովանդակությամբ, նույն ձևաչափի մեջ և նույն գաղափարական ճնշմամբ, ինչպես որ արտադրվում էին այդ ֆիլմերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել