Բոլորս էլ գիտենք, որ ԱՄՆ-ում գործում են մի շարք հիմար ու ՏԱՓԱԿ օրենքներ, որոնք կարդալն անգամ ծիծաղ է առաջացնում: Իսկ խեղճ ամերիկացիները ստիպված են ոչ միայն կարդալ ու իմանալ, այլև ենթարկվել այդ օրենքներին:

Ալաբամայում արգելված է Դոմինո խաղալ կիրակի օրերին:

Արիզոնայում կանանց արգելված է ներքնազգեստ հագնել:

Արկանզասում ամուսնուն օրենքով թույլատրվում է ծեծել կնոջը ամիսը մեկ անգամից ոչ շատ:

Կալիֆորնիայում թիթեռ բռնելը կամ թիթեռներին հետապնդելը տուգանվում է 500 դոլարով:

Կալիֆորնիայում քարտուղարուհուն արգելված է միևնույն սենյակում մենակ մնալ իր շեֆի հետ:

Սան Ֆրանցիսկոյում արգելված է օգտագործված ներքնազգեստով մեքենա լվանալ:

Կոլորադոյում տղամարդուն արգելվում է համբուրել կնոջը, եթե կինը քնած է:

Հարթֆորդում տիրոջն արգելվում է վարժեցնել շանը:

Ֆլորիդայում չամունացած կանայք չեն կարող պարաշյուտով թռչել կիրակի օրերին:

Նույն Ֆլորիդայում չի կարելի երգել լողազգեստ հագած:

Չիկագոյում չի կարելի գիշերանոցով ձուկ բռնել:

Կանզասում օգոստոս ամսին արգելվում է էշ քշել, եթե էշը ծղոտե գլխարկ չի կրում:

Քենթակիում արգելվում է ամուսնանալ նույն մարդու հետ 4 անգամից ավելի:

Մասաչուսեթսում արգելվում է առանց արտոնագրի մորուք պահել:

Միչիգանում, ըստ օրենքի, կնոջ մազերը պատկանում են ամուսնուն:

Նևադայի մայրուղիներում չի կարելի ուղտ քշել:

Նյու Ջերսիում անօրինական է «ունքերը կիտել» ոստիկանի վրա:

Քահանաներին արգելված է անեկդոտներ պատմել:

Տեխասում օրենքով արգելված է կթել ուրիշի կովին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել