Օռլանդո Բլում և Միրանդա Քերր

Զույգը սկսել է հանդիպել 2007 թվականից, ամուսնացել 2010-ին, 2011-ին ունեցել առաջնեկին: Ամուսնալուծության պատճառն անհայտ է: Ասում են, թե Միրանդան հոգնել էր Օռլանդոյի չափից դուրս ճիշտ լինելուց: Թեև այլ վարկած էլ կա, որի համաձայն Օռլանդոն դավաճանել էր կնոջը ինչ-որ սևամորթ կնոջ հետ: Ամեն դեպքում ամուսնալուծությունը հանգիստ անցավ:

Վենսան Կասել և Մոնիկա Բելուչի

Ամենագեղեցիկ զույգերից մեկի ամուսնալուծությանը ոչ ոք չէր սպասում: 14 տարվա համատեղ կյանքից հետո նրանց այժմ կապում են միայն ընկերական հարաբերությունները:

Մայքլ Դուգլաս և Քեթրին Զետա Ջոնս

25 տարվա տարբերությամբ այս գեղեցիկ զույգը նույնպես չդիմացավ այս տարի և որոշեց դադար տալ հարաբերություններին:

Վլադիմիր Պուտին և Լյուդմիլա Պուտինա

Պարզվում է, որ Վլադիմիր Պուտինը կնոջն այնքան շատ չէր սիրում, որքան հայրենիքը: Այս տարի 30 տարվա համատեղ կյանքից հետո զույգը բաժանվեց:

Մայլի Սայրուս և Լիամ Հեմսվորթ

Էպատաժային Մայլի Սայրուսն ամեն կերպ փորձում էր ամուսնանալ Լիամի հետ: Հենց 2012-ին երիտասարդն առաջարկություն արեց Մայլիին, վերջինս շտապեց բոլորին ցույց տալ իր մատանին: Բայց աննորմալ կերպարանափոխություններից հետո Լիամը հիասթափվեց Մայլիից և լքեց նրան:

Կլինտ Իստվուդ և Դինա Ռուիզ

17 տարվա համատեղ կյանքից հետո Դինա Ռուիզն ամուսնալուծվեց Իստվուդից` դեպրեսիայի հողի վրա: 83-ամյա դերասանը չի հուսահատվում և շարունակում է մնալ կանանց սիրելին:

Գարիկ Խարլամով և Յուլիա Լեշենկո

Comedy Club-ի աստղի սկանդալային ամուսնալուծությունը մինչև այսօր քննարկվում է: Նախկին կինը մինչև այսօր խանգարում է Գարիկին նորմալ հարաբերություններ կառուցել Կրիստինա Ասմուսի հետ:

Կոնստանտին Մելաձե և Յանա Մելաձե

19 տարվա համատեղ կյանքից հետո զույգը բաժանվեց: Ասում են, թե պատճառը Պոլինա Գագարինայի հետ սիրավեպն է:

Վալերի Մելաձե և Իրինա Մելաձե

Եղբոր հետևից ամուսնալուծվեց նաև Վալերի Մելաձեն 18 տարվա համատեղ կյանքից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել