Մերիլին Մոնրո


Նրան լքել էր այրի մայրը, ով հոգեկան շեղումներ ուներ: Ապագա սեքս-սիմվոլը իր մանկության մեծ մասն անցկացրել է հարազատների տներում և կացարաններում:


Ջեյմս Բրաուն


Երբ Ջեյմսը դեռ փոքր էր, նրա ծնողները բաժանվում են, և տղան մեծանում է իր մորաքրոջ մոտ՝ Ատլանտայում, Ջորջիա: Նա աղքատության մեջ է ապրել և ստիպված էր թողնել դպրոցը, որպեսզի իր գոյությունը պահպանելու համար գումար վաստակեր: 16 տարեկանում նա հայտնվում է անչափահասների գաղութում:


 Ջոն Լենոն


Ջոնի ծնողների ամուսնալուծվում են, երբ նա դեռ շատ փոքր էր: Երբ նրա մայրը՝ Ջուլիան, կրկին ամուսնացավ, չորսամյա Ջոնին իր մոտ վերցրեց նրա մորաքույրը՝ Միմի Սմիթը, և նրա ամուսինը՝ Ջորջ Սմիթը. նրանք սեփական երեխաները չունեին:

 

Ինգրիդ Բերգման


Երբ ապագա աստղը միայն 3 տարեկան էր, նրա մայրը մահացավ, իսկ մեկ տարի անց մահացավ նաև հայրը՝ Յուստուս Սեմուել Բերգմանը: Այդ ժամանակ նրա դաստիարակությամբ սկսեց զբաղվել հորաքույրը, ով, սակայն, կես տարի անց մահացավ: Դրանից հետո Ինգրիդը տեղափոխվեց իր հորեղբոր մոտ, ով 5 երեխա ուներ:


Նելսոն Մանդելա


Երբ Մանդելան 8 տարեկան էր, մահացավ նրա հայրը և նրա խնամակալությամբ սկսեց զբաղվել  տեմբու ցեղի կառավարիչ Ջոնգինտաբա Դալինդյեբոյին:

 

Էրիկ Կլեպտոն


Կլեպտոնի մայրը 16-ամյա մի աղջնակ էր, իսկ հայրը՝ 24-ամյա զինվոր Մոնրեալից, ով երբեք չի տեսել իր որդուն: Փոքրիկ Էրիկն ապրում էր իր տատիկի և նրա երկրորդ ամուսնու հետ: Երկար տարիների ընթացքում նա կարծում էր, որ իր մայրը իր քույրն է, իսկ ծնողները տատիկ ու պապիկն են: Տարիներ անց նրա մայրը ամուսնանում է և տեղափոխվում Գերմանիա՝ թողնելով Էրիկին իր տատիկի և պապիկի հետ:


 Ռեյ Լիոտտա  


Հայտնի դերասանը որդեգրվել է 6 ամսականում: Ավելի քան 40 տարի անց, Ռեյը խուզարկու է վարձում իր մորը գտնելու համար:


Մայք Թայսոն


Հայտնի բռնցամարտիկի մանկությունը շատ դժվար է եղել: Բարեբախտաբար, նրան նկատեց հայտնի մարզիչ Կաս դը Ամատոն: Նա Թայսոնին իր մոտ բնակեցրեց և դարձավ նրա խնամակալը: Մայքի մայրը թմրամոլ էր և շուտ էր մահացել, իսկ հորը նա երբեք չի տեսել:

 

Թրումեն Կապոտե


«Նախաճաշ Թիֆֆանիի մոտ» և «Սառնասիրտ սպանություն» վեպերի հեղինակին ուղարկեցին ապրելու հարազատների մոտ, երբ նա ընդամենը 8 տարեկան էր:  

 

Ռիչարդ Բերտոն


17-ամյա Ռիչարդ Ջենքինսին գրեթե որդեգրել էր նրա ուսուցիչը՝ Ֆիլիպ Բերթոնը, բայց, ըստ օրենքի, դա անհնար էր, քանի որ տղան շատ փոքր էր: Արդյունքում, Ռիչարդը փոխեց ազգանունը և ապրում էր Ֆիլիպի հետ՝ որպես նրա հարազատ որդին:  


Սթիվ Ջոբս


Ջոբսի բիլոլոգիական հայրը Աբդուլֆատտա Ջանդալին էր (սիրիացի մահմեդական): Նա հանդիպում էր Ջոան Շիբլեի հետ, բայց աղջկա ծնողները դեմ էին նրանց հարաբերություններին և արդյունքում Սթիվին մեծացրեցին Փոլ և Կլարա Ջոբսերը:


Ֆրանսուա Տրյուֆֆո

Ապագա հանրահայտ ֆրանսիացի ռեժիսորը Ժանին դե Մոնֆերրանի ապօրինի որդին էր. նա չէր ճանաչում իր հորը, ով ատամնաբույժ էր: Հետագայում նրա մայրն ամուսնացավ Ռոլան Տրյուֆֆոյի հետ, ով որդեգրեց տղային և տվեց իր ազգանունը: Մանկուց նա տարբեր դայակների և իր տատիկի խնամակալության ներքո էր ապրում, և հենց տատիկը նրա մեջ սերմանեց սերը գրքերի և երաժշտության հանդեպ: Տրյուֆֆոն ապրեց իր տատիկի հետ մինչև նրա մահը, որից հետո կրկին վերամիավորվեց մոր և խորթ հոր հետ:


Էդգար Ալլան Պո


Պոն ծնվել է 1809թ.-ին: Նրա մայրը մահացավ նրան կյանք տալուց հետո: Էդգարի հայրը նույնպես լքեց տղային: Արդյունքում նա ապրեց Վիրջինիայում՝ խորթ ընտանիքում:


Ջեք Նիքոլսոն


Նրա ծնվելուց հետո երեխայի մասին հոգ էին տանում տատիկը և պապիկը՝ Էտել Մեյ Նիքոլսոնը և Ջոն Ջոզեֆ Նիքոլսոնը: Նա մեծանում էր այն համոզմունքով, որ տատիկն ու պապիկը իր ծնողներն են: 1974թ.-ին Time ամսագիրի լրագրողը բացահայտում է բոլորից գաղտնի պահված տեղեկությունը և ճշմարտությունը պատմում է դերասանին: Պարզվում էր՝ նրա ավագ քույրը՝ Ջունը, իրականում Ջեքի մայրն էր: Բայց արդեն չափազանց ուշ էր: Ջունը մահացել էր 1963թ.-ին քաղցկեղից, իսկ 7 տարի անց մահացավ նաև տատիկը՝ Էտելը:


Կոկո Շանել

Կոկոյի մայրը մահացավ, երբ նա նոր 12 տարեկան էր դարձել: Ավելի ուշ, աղջկան իր չորս քույր և եղբայների հետ լքեց նաև հայրը: Նրանց մասին որոշ ժամանակ հոգ էին տանում հարազատները, բայց ապրել են նաև կացարանում:

 

Էդդի Մերֆի


Էդդի հայրը մահանում է, երբ նա դեռ երեխա էր: Դրանից հետո մայրը ծանր հիվանդանում է և եղբայրները ստիպված են լինում մոտ մեկ տարի ապրել խնամակալ ընտանիքի հետ:


Լև Տոլստոյ


Նրա մայրը մահանում է իր վերջին դստերը կյանք տալուց հետո: Այդ ժամանակ Տոլստոյը միայն 2 տարեկան էր: Որբացած երեխաների խնամքով սկսում է զբաղվել հեռու բարեկամ Երգոլսկայան: 1837թ.-ին ընտանիքը Մոսկվա է տեղափոխվում, քանի որ Տոլստոյի ավագ եղբայրը պետք է համալսարան ընդունվեր: Շուտով մահանում է նրանց հայրը և երեխաները կրկին անցնում են Երգոլսկայի խնամակալության տակ:  


Էլլա Ֆիցջերալդ


Էլլայի մայրը մահացել էր սրտի կաթվածից, երբ նա ընդամենը 14 տարեկան էր: Խորթ հոր հետ ունեցած տարաձայնությունների արդյունքում նա տեղափոխվեց մորաքրոջ մոտ, որտեղ որպես հսկող սկսեց աշխատել հասարակաց տանը: Այն բանից հետո, երբ նա գրավեց իրավապահ մարմինների ուշադրությունը, Էլլային խնամակալության ծառայությունը նրան բնակեցրեց Բրոնքսի որբանոցում, ապա տեղափոխեց այլ կացարան Հուդզոնում: Էլլան շուտով փախչում է այդտեղից և որոշ ժամանակ անտուն է մնում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել