1968թ, Երևան, պետհամալսարան, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի հանդիպումը ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Այն հարցին, թե մարշալը երբևիցե հանդիպե՞լ է զորավար Անդրանիկին, պատմեց հետևյալը:

… 1918 թ. մարտին Սարիղամիշի Խորասան գյուղի մոտ մեր ջոկատը կանգ առավ կարճատև հանգստի: Էրզրումից նահանջում է զորավար Անդրանիկը՝ ավելի քան 15000 գաղթականներով: Առավոտ շուտ ինձ դուրս կանչեցին: … Զորավարը խոժոռ հայացով նայեց ինձ ու ապտակեց.
Կոռնետ Վանո՛, քո այդ երեսուն զինվորները իմ հույսն են… բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվել է կռվել: Սա մեր հայրենիքն է, ինչ կարևոր է, թե ովքեր են ղեկավարում: Հայրենիքը միշտ կապրի նվիրյալ չարքաշների կյանքով… Գնա, կարգի բեր քո Էսկադրոնը:
Ցավալի էր, 1918 թ., գարնանը ամենուրեք կարելի էր լսել՝ «թող հիմա էլ աղաների տղաները կռվեն, հերիք է մենք ինչքան կռվեցինք»:
Զորավարի ապտակը ինձ մարշալ դարձրեց: Ոչ մի պարագայում չի կարելի հայրենիքից նեղանալ: Չէ՞ որ 1941 թ.-ին աքսորի մեջ գտնվող մեծ թվով խորհրդային գեներալներ վերադարձան պայքարելու ֆաշիզմի դեմ, ինչպես, օրինակ, մարշալ Կոնևը….
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել