Ժողովուրդ, մեկնումեկը կհուշի՞ ինձ, թե այս ինչ խեղկատակություն էր այս տարվա Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Միակ լավ կողմը այս տարվա մրցանակաբաշխությունում այն էր, որ էն փինաչի Լիլիթ Հովհաննիսյանին ոչ մի բան չտվեցին, բայց անձամբ ինձ համար խիստ անհասկանալի են մի շարք հարցեր:

-Հանուն ինչի՞ տարվա երգիչ ճանաչվեց Էրիկը, ով անցնող տարում աչքի է ընկել բացառապես նրանով, որ բռնաբարեց Մաշա Մնջոյանի ելույթը Նովայա Վոլնայի ժամանակ: 

-Հանուն ինչի՞ տարվա երգչուհի ճանաչվեց Քրիստինե Պեպելյանը, ում դեմ, ըստ էության, բան չունեմ, բայց էլի չեմ կարող նշել մի որևէ գործ, առավել ևս՝ նշանակալի գործ, որը արժանի էր նման մրցանակի:

-Հանուն ինչի՞ Արմոն ու Գևորգը ստացան տարվա հայտնություն մրցանակը, եթե նրանց «հայտնությունից» մարդիկ հիշում են միայն Սոնա Շահգելդյանի էլեկտրահարված գետաձիու պարը:

-Հանուն ինչի՞ են Սիրուշոյին մրցանակ տալիս, եթե Սիրուշոն հետևողականորեն արհամարհում է այս մրցանակաբաշխությունը:

-Հանուն ինչի՞ են տարվա արտիստ տալիս Ջուսին, եթե տարվա ընթացքում միակ էպիզոդը, որ հիշում եմ, որ Ջուսը Ծերեթելու վրայի «արտիստուհիների» ոճով չէր. դա հենց մրցանակաբաշխությունն էր:

Մի խոսքով, խայտառակություն էր, չնայած, բարդ է այլ որակ ակնկալել մեր շոու բիզնեսից, երբ այն ինքնին խայտառակ վիճակում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել