Ընտրություններից առաջ ԵՄ-ն ամեն ինչ անում էր, որպեսզի Հայաստանն իր քաղաքական կուրսը ոչ մի դեպքում չփոխի ու նախաստորագրի ասոցացման պայմանգիրը: Հանուն դրա՝ եվրոպացիք մերոնց լավ կտեր էին տալիս ու անգամ խոսք էին տվել, որ եթե ընտրություններն անցկացվեն եվրոպական մակարդակով, ապա ԵՄ-ը դոնորների համաժողով կհրավիրի, որը որոշում կկայացնի Հայաստանին 1.5 միլիարդ դրամաշնորհ տալ: Ինչպես գիտենք, ընտրությունները շառով-խերով կազմակերպեցին, եվրոպացիներն էլ ասեցին, որ դրանք եվրոպական մակարդակի էին, բայյց փողը չտվեցին:
ԱԳՆ-ի արձագանքն էլ, ինչպես միշտ, դատարկաբանություն է, որի ընդհանուր իմաստը հետևյալն է. «Դեռ չեն տվել, ձգձգում են, բայց մենք էլ շարունակում ենք դայաղ լինել»:
Նենց որ, ՄՄ մտնելու պատմությունը կարելի է դիտարկել նաև այլ տեսակետից. այդ կերպ Սերժը պատժեց ԵՄ-ին՝ հույսով անելու, իսկ հետո հետ խոստումը ցրելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել