Ես չեմ հարգում այն «մտավորականներին», որոնք Հայաստանի պատմության բոլոր դժբախտությունները՝ լինի բնության ստեղծած, թե մարդկային ստեղծած, ցեղասպանության կամ թալանի, բռնությունների ու ժողովրդի ոչնչացման, արտագաղթի, թե ամեն տեսակի հիվանդության, կրթության պակասի, կարգ ու կանոնի պակասի, քաղաքավարության ու քաղաքակրթության պակասի …մի խոսքով, ինչ որ կատարվում է երկրում, մեղադրում են հայ քաղաքացուն, գյուղացուն, գործավորին ու անգործին, մեծին ու փոքրին, գրագետին ու անգրագետին, ու արդարացնում են իշխանությունների չիշխանությունը, բիրտությունն ու անկրթությունը, թալանը ու անպատասխանատվությունը, մեծամտությունը ու անտարբերությունը, չաշխատելը ու միայն աշխատավարձ պահանջելը ու սեփական գրպանները լցնելը…մի խոսքով, իշխանությունը ճիշտ է, իսկ քաղաքացին սխալ…

Անձնապես, ես չեմ հարգում այդ «մտավորականին», համաձայն չեմ իր անարդար դատողությանը, ու «ուժեղի մոտ, միշտ էլ թույլ է մեղավոր» հիմարության քարոզելը…

Ավելի լավ կլինի ու ճիշտ ու արդար, պատասխանատու պահել երկրի իշխանությանը՝ քաղաքացու մատին փուշ մտնելու համար, քաղաքացու մազին դիպչելու համար, ու քաղաքացու հացը, առանց վաստակելու, իշխանության թալանի համար…

Մի երկիր, որտեղ երկրի «մտավորականությունը» քացով է տալիս իր հասարակությանը ու, փոխարեն, արդարացնում երկրի իշխանությանը, որքան էլ որ իշխանությունը «ճիշտ թվա կամ շատ գրագետ, կամ շատ զարգացած…» միևնույնն է, եթե ժողովուրդը մերժում է այդ իշխանությանը, նշանակում է այդ իշխանությունը սխալ է այդ հասարակության համար, արդար չի այդ հասարակության համար ու պետք է քննադատվի երկրի մտավորականության կողմից…Երկրի մտավորականությունը իրավունք չունի դավաճանել իր հասարակությանը, իր համայնքին ու աշխատավորներին, եթե ուզում է «մտավորական» սեպվել, ապա թե ոչ, նրանք կդառնան, երկրի «ծակ, էլիտար, թատերախոսներ, ծախված մարմնավաճառներ….»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել