Մի քանի ամիս առաջ մի կին` իջնելով երթուղայինից, ընկել էր և վնասվել: Գործի հետ կապված 114 համարի երթուղայինի վարորդներին կանչել էին Ճանապարհային ոստիկանություն, հարցաքննել, հետո բաց թողել:

Երեկ` հունիս 14-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի թեժ գծին զանգ էր ստացվել, որ 114 համարի երթուղային գծի վարորդներին և դիսպետչերին բերման են ենթարկել Երևան քաղաքի վարչության ոստիկանության Արաբկիրի բաժին և անհիմն պահում են անազատության մեջ:
Պաշտպանի գրասենյակի փոխանցմամբ` արագ արձագանքման խմբի աշխատակիցները մեկնելով ոստիկանության Արաբկիրի բաժին և հանդիպելով քրեական հետախուզության բաժանմունքի պետի հետ` պարզել էին որ վարորդները 9 ժամ անհիմն պահվել են ոստիկանական բաժանմունքում, գրանցված չեն եղել բերման ենթարկվածների մատյանում, չի տրվել որևէ դատավարական կարգավիճակ, չի բացատրվել նրանց իրավունքներն ու պարտականությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել