^^???

Օրը, որ դու ապրում ես, ներկան է: Սակայն անցյալը մշտապես քեզ հետ է: Այն խրում է իր սուր եղունգները քո ուղեղի թաղանթի մեջ, քչփորելով պոկում է մի կտոր, սեղմում է ջղերդ, որպեսզի քեզ հիշեցնի, որ կյանքի հիմքը ցավն է, իսկ հետո շոշափում է քո մարմինը. բժշկական զննում է անցկացնում, ձեռք է տալիս քո մերկացած սրտին, ստիպում է նրան տրոփել` ինչպես թռչնակի թևերը, կապում է քո ներաշխարհը քարհանգույցով, ողողողում է ստամոքսդ տաք թթվաջրով, թափ է տալիս մղձավանջներդ ավելով ծեր Մորփեոսի` քնի աստծո…

Այսօր թույլ տրված սխալների համար չի կարելի մեղադրել երեկվա օրը: Մենք ապրում ենք ներկա ժամանակում և միայն հիմա դու կարող ես փոխել քեզ և քո վերաբերմունքն անցյալի նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել