Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մշտական վատ տրամադրության դեպքում ուղեղի բջիջների միջև կապը մասնակիորեն խաթարվում է։ Արդյունքում մարդը դժվարանում է վերլուծել և վերամշակել ստացված ինֆորմացիան, և նա սկսում է գործել ոչ թե բանականությամբ, այլ հույզերի ազդեցության տակ։ Այդպիսի մարդկանց մասին է ասված՝ նա անում է, հետո միայն մտածում։

Եվ այսպես, ինչպես ժամանակին կանգ առնել և հաղթահարել վատ տրամադրությունը։

1. Երգեք կամ բղավեք

Բացասական հույզերը ներս գցելն ու զսպելը վնասակար է։ Եթե դուք մենակ եք տարածքում՝ փորձեք բղավելով պարպել ձեր վիրավորանքն ու գրգռվածությունը, օրինակ՝ «Ոնց են բոլորից զզվում» կամ «Էլի՛ չստացվեց» արտահայտություններով։

Կարելի է նաև սիրելի երգից որևէ քառյակ կատարել, ու կարևոր էլ չէ՝ ճիշտ թե սխալ, ու կարողանում եք երգել, թե ոչ։ Կարևորը՝ արտահայտեք ձեր հույզերը։

2. Ժպտացեք

Տրամադրությունը կարելի է բարձրացնել նաև դիմախաղի օգնությամբ։ Ժպտացեք, եթե նույնիսկ ձեր հոգում ուրախության ոչ մի հետք չկա։ Ժպտալով՝ դուք ձեր մարմնին ուրախանալու հրահանգ եք ուղարկում, և արդյունքը երկար սպասել չի տա։ Մի քանի րոպե անց դուք իսկապես կզգաք, որ ձեր տրամադրությունը փոխվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել