Ուկրաինայի համար դեռ ոչինչ կորած չէ․ ՍաակաշվիլիEpress.am-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Ուկրաինայի համար ԵՄ-ի հետ հարաբերություններում դեռ ամեն ինչ կորած չէ։ Այս մասին նա հայտարարել է Կիևում՝ ուկրաինական «TVi» հեռուստաալիքի հետ զրույցում։

«Ուկրաինայի համար դեռ ոչինչ կորած չէ։ Մեծ խնդիրներ կան, բայց հնարավորություն էլ կա։ Իհարկե, պետք է հասկանալ, որ Եվրամիությունը բարդ ուղի է, այն հիմնված չէ ինչ-որ սկզբունքների վրա․ կոռումպացված լինելը չի խրախուսվում, հանցավոր լինելն անընդունելի է։ Կան երևույթներ, որ պետք է շտկվեն, իսկ Պուտինի ղեկավարության տակ լինելը շատ հեշտ է։ Որքան ավելի կոռումպացված ես, որքան ավելի հանցավոր, որքան ավելի միջակ է երկիրը, մարդը կամ իշխանությունը, քաղաքական էլիտան, այնքան ավելի մեծ հաճույքով նրան կընդունեն [Ռուսաստանում] ու կշոյեն իրենց արջի թաթով»,- հայտարարել է Սաակաշվիլին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել