Վերաքննիչ դատարանը մերժել է Շանթ Հարությունյանի բողոքըEpress.am-ը գրում է.

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանն այսօր դռնփակ ընթացակարգով քննել է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, Երևանի կենտրոնում նոյեմբերի 5-ինձերբակալված քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի բողոքը և մերժել այն: Այս մասին փաստաբանն ասել է Epress.am-ի հետ զրույցում։

Կողմը բողոքարկում էր Շանթ Հարությունյանին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, որը, ըստ պաշտպանական կողմի, իրավական որոշակիությունից զուրկ որոշում է. չի հիմնավորվել, թե ինչու Շանթը պետք է տարվեր հոգեբուժարան:

Ինեսսա Պետրոսյանն ասել է, որ իրենք առայժմ չեն որոշել՝ դիմելու են Վճռաբեկ դատարան, թե՝ ոչ:

Նշենք, որ Շանթ Հարությունյանը «Նուբարաշեն» հոգեբուժական հիմնարկից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ նա պահվում է գործով որպես մեղադրյալ ներգրավվելուց ի վեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել