Երկու քայլ էր մնում,որ տուն հասնեյի, բայց ճնշումս էնքան ցածր էր,հոգնած ու մտահոգ նստեցի մոտակա բացօթյա սրճարանում ու սուրճ պատվիրեցի;Հետո ոնց որ պատվերով.....
Պարզվեց,որ նստել եմ ծաղկած ակացիայի ծառի տակ:
Եդեմական բուրմունք....
Անձրևից հետո` մաքուր օդ...
Չեք հավատա` ինչ որ շատ մոտիկ տեղից,բաց պատուհանից հնչում է ջութակի մի սքանչելի երաժշտություն:Կարծում եմ Վիվալդի էր::Մեր քաղաքում Դադյանն էր էտպես աստվածային նվագում,նա մահացել է:Երևի նոր կատարող էր,ծանոթ չէի:
Սուրճը խմեցի,տաքսին եկավ,հազիվ հասցրեցի նստել ու մի աննկարագրելի փոթորիկ սկսվեց....
Կոտրված ապակիներով ու շուռ եկած ծառերով.....
Մի կես ժամից ճանապարհ ընկա դեպի Երևան:
Ապարանում սառը ու ցուրտ:
Երևանում `` ահավոր տոթ:
Վերադարձի ժամանակ հակաալերգիկ էի խմել ու կես քուն կես արդուն լսում էի անձրևի սիմֆոնիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել