Ինչու՞ է Ավետ Բարսեղյանը հեռացել Henaran.am-ը գրում է.

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ` հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանին այլևս չենք տեսնի Շանթ հեռուստաընկերության նախագծերում: Մեր տեղեկատվությամբ` պատճառը հեռուստաընկերության կողմից աշխատավարձերի վճարման ժամկետների  խախտումն է:

“”Ով է ուզում դառնալ միլիոնատեր” նախագծի  ավարտից հետո որոշեցի հեռանալ: Այստեղ ոչ մի սկանդալային ` հեռացնելու կամ նման բան չկա, պարզապես այն ծրագիրը որը ինձ համար հոգեհարազատ ու սրտամոտ էր ավարտվեց”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավետ Բարսեղյանը:

Աշխատավարձի ուշացման հետ կապված հարցը հեռուստահաղորդավարը չմեկնաբանեց:

Հեռուստահաղորդավարը տեղեկացրեց, որ հեռուստադիտողը 2014-ին իրեն կտեսնի “Առաջին”-ի եթերում:

Ավետ Բարսեղյանը հավաստեց, որ իր և անձնական կյանքում և աշխատանքում ամեն բան հիանալի է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել