Այսօր հետևում էի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի այցի կապակցությամբ երիտասարդների բողոքի ցույցին։
Ցավալի է, որ դաշնակցականներին չէին միացել այն քաղաքական ուժերը, որոնք մշտապես առիթ են փնտրում փողոց դուրս գալու համար։ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը չէր կարող նման ձևաչափով ներկայանալ։ Իշխանությունը՝ որպես հյուրընկալ կողմ, հյուրերի անվտանգության երաշխավորն է։ Սակայն եթե իմանայինք, որ բողոքի մասնակիցներն այդքան փոքրաթիվ են լինելու, մենք էլ կմիանայինք նրանց։ 
Ուզում եմ ևս մեկ ցավալի փաստի վրա ուշադրություն դարձնել։ Օրեր առաջ՝ ՌԴ նախագահ Վ.Պուտինի այցի դեմ բողոքի էին դուրս եկել մի քանի անգամ ավելի շատ ՀՀ քաղաքացիներ, քան այսօր։ Ի՞նչ է ստացվում՝ հայ հասարակությունը ռուսին, ով կանգնած է հայ-թուրքական սահմանին, սկսել է ավելի խիստ վերաբերվել, քան մեզ ցեղասպանած ազգի ներկայացուցչի՞ն։ Թե՞ որոշ ուժեր սովորություն են դարձրել փողոց դուրս գալ միայն որոշակի շահի դիմաց։ Եթե քո ազգային շահի համար բողոքելը եկամուտ չի բերում, կարելի է անտարբեր մնալ։ Ցավալի է, բայց սա է այսօրվա իրականությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել