ʝʋℓια -Որոշ տղամարդիկ խոստովանում են, որ սիրում են, երբ կինը ներքնազգեստ է կրում, որոշներն էլ խենթանում են, երբ կնոջ հագին չկա կրծքկալ կամ կիսավարտիք: Բազմաթիվ տղամարդիկ ասում են, որ սիրում են այն, թե ինչ կա ներքնազգեստի տակ, բայց դա դեռ չի նշանակում, որ իրենք չեն հետաքրքրվում կնոջ ներքնազգեստով:

Առաջին հերթին ներքնազգեստը կարծես նվերի փաթեթավորում լինի, որը սկզբից պետք է բացել, իսկ հետո հաճույք ստանալ նվերից: Իսկ հետո կնոջ ներքնազգեստն ինչ-որ ինտրիգ է պարունակում, ինչպես օրինակ երկար կիսաշրջազգեստը. բոլորը գիտեն, թե ինչ կա դրա տակ, բայց ամեն դեպքում ցանկանում են տեսնել և համոզվել:

Ներքնազգեստի գույնն ու դիզայնը գնահատվում են տղամարդու կողմից ենթագիտակցական մակարդակի վրա:

Ներքնազգեստի գույնը

Ամենից հաճախ ամենասեքսուալ գույները տղամարդկանց համար երեքն են`կարմիր, սև և սպիտակ:

Կարմիր ներքնազգեստ: Տղամարդկանց մեծամասնությունը խոստովանում է, որ խենթանում է կարմիր ներքնազգեստի համար: Եվ տարօրինակ բան չկա. չէ՞ որ կարմիրը կրքի գույնն է և համապատասխան ասոցիացիաներ է առաջ քաշում: Կարմիր ներքնազգեստ կրող կինն ինքնավստահ, կրքոտ ու սեքսուալ է համարվում: Նա գիտի, թե ինչպես հաճույք պատճառել տղամարդուն և հաճույք ստանալ:

Սև ներքնազգեստ: Սև ներքնազգեստը շատ էլեգանտ ու սեքսուալ է, իսկ կիսաթափանցիկ ժանյակներն այն ավելի ռոմանտիկ են դարձնում: Տղամարդիկ համարում են, որ սև ներքնազգեստ կրում են միայն մեծ սեքսուալ հավակնություններով կանայք:

Սպիտակ ներքնազգեստ: Տղամարդկանց մի մասն էլ սիրում է սպիտակը, որ միշտ ասոցացվում է անմեղության հետ: Կանայք միայն սպիտակ ներքնազգեստ էին կրում, քանի որ յուրաքանչյուր կին ընդամենը մեկ զուգընկեր ուներ` իր ամուսինը: Այսօր անմեղությունը նախկինի պես չի գնահատվում, բայց տղամարդիկ դեռ հույս ունեն և հավատում են:

Ներքնազգեստի կտորը

Տղամարդիկ հստակ նախընտրում են մետաքսե ներքնազգեստ, քանի որ այս կտորն ավելի սեքսուալ է դարձնում ներքնազգեստը: Իսկ ահա բամբակե ներքնազգեստ նրանք այդքան էլ չեն սիրում` պատճառաբանելով, որ այն չափազանց պարզունակ է ու ձանձրալի:

Where has the time gone...Կրե՞լ, թե՞ չկրել գեղեցիկ ներքնազգեստ

Միայն ձեր սիրելին կարող է հստակ պատասխանել այս հարցին. չէ՞ որ դա ճաշակի հարց է:

Բազմաթիվ զույգեր մերկ են քնում, և դա նրանց դուր է գալիս: Բայց հարցումները ցույց են տալիս, որ մասնակի մերկությունն ավելի է գրգռում: Համաձայն վիճակագրության` տղամարդկանց 75%-ը հաճույք է ստանում սիրելիին ներքնազգեստով տեսնելիս:

Տղամարդը որսորդ է. երբ կինն արդեն մերկ է, նա դիտում է նրան որպես բռնված որսի, իսկ ահա ներքնազգեստով կինը ստիպում է տղամարդուն այլ կերպ մտածել. նա դեռ պատրաստ չէ, և տղամարդը պետք է փորձի ստանալ այն, ինչ ցանկանում է:

Մի մոռացեք նաև, որ տղամարդիկ սիրում են նորություններ: Փորձարկումներ արեք գույնի, կտորի, դիզայնի հետ: Ամերիկացի գիտնականները ապացուցել են, որ այն կանայք, ովքեր հաճախ են փոխում իրենց ներքնազգեստի ոճը, ավելի հավատարիմ ամուսիններն են ունենում, քան ովքեր միշտ նույն ոճի մեջ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել