Footsport.am-ը գրում է.

yerevanՇախմատի եվրոպական միության պաշտոնական կայքից ՝ ecuonline.net-ից տեղեկանում ենք, որ արդեն հաստատվել է այս միության կողմից կազմակերպվող 2014թ տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության մրցավայրը, անցկացման ժամկետներն ու մրցակարգը: Այս խոշորագույն շախմատային մարզահանդեսը 2014թ մարտի 2-15-ը կայանալու է Երեւանի բիզնես կենտրոնում: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 160 հազար եվրո է, որից 10 հազարը կհատկացվի հատուկ մրցանակներին: Դրամական խոշոր պարգեւներ կստանան 1-25-րդ տեղերը զբաղեցնողները: Եվրոպայի չեմպիոնին ոսկե մեդալից բացի բաժին կհասնի 20 հազար, փոխչեմպիոնին՝ 16 հազար, բրոնզե մեդալակրին՝ 14 հազար, իսկ 25-րդ հորիզոնականը զբաղեցնող շախամտիստին էլ՝ 1000 եվրո պարգեւավճար: Բացի դրամական պարգեւներից, զանազան հատուկ մրցանակներից ու մեդալներից, ստուգատեսի 1-23-րդ տեղերը զբաղեցրած շախմատիսները այս մրցաշարում արդեն վաղուց ամրագրված կարգի համաձայն կստանան նաեւ ՖԻԴԵ-Ի կողմից կազմակերպվող աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք: Եվրոպայի անհատական առաջնությունը կընթանա շվեյցարական համակարգով՝ 11մրցափուլով (90′+30′)+30”ժամանակաչափով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել