Դուռը ծեծում են.
՞վ է... ,-հարցնում է ծերունին...

-Երջանկությունը,- լսվում է պատասխան...
-Ես կյանքում երջանիկ եղել եմ, շնորհակալ եմ... Ժամանակ անց, նորից ծեծում են:
՞վ է... ,-հարցնում է ծերունին...

-Հարստությունը,- պատասխանը...
-Ես հարստություն չեմ փափագում, շնորհակալ եմ...
Ժամանակ անց նորից ծեծում են:
՞վ է...,-հարցնում է ծերունին...

-Երիտասարդությունը,- լսվում է պատասխան...-Ես իմ երիտասարդությունը ապրել եմ, շնորհակալ եմ... Ժամանակ անց, նորից ծեծում են:
՞վ է... ,- նորից հարցնում է ծերունին...

-Ընկերներդ են,բաց...-լսվում է պատասխան...
Ծերունին լարելով վերջին ուժերը՝ բացում է դուռը, ընկերները ներս են գալիս...
Բայց ընկերների հետ ներս են գալիս երիտասարդւթյունը, երջանկությունը և հարստությունը...
Սիրենք ու պահպանենք լավ ընկերներին, որոնք մեզ համար ոչ միայն ընկեր են, այլ նաև երջանկություն, հարստություն ու երիտասարդություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել