Вкуснопост: Салат

Մի փոքր պատմությունից: Երբ մենք լսում ենք Կեսար աղցանի մասին, առաջինը մեր մտքին է գալիս հռոմեացի կայսր Հուլիոս Կեսարը: Բայց նա ոչ մի կապ չունի աղցանի հետ: Աղցանի անունը պարզապես կապված է այն ստեղծողի` Կեսար Կարդինիի անվան հետ: Աղցանը ստեղծվել է 1924 թվականի հուլիսի 4-ին` ԱՄՆ-ի անկախության օրը, երբ խոհանոցում ոչինչ չէր մնացել, իսկ սրճարանների այցելուներն ուտելիք էին պահանջում: Աղցանի բաղադրատոմսը պարզ է` հազարի թերթիկ, հավկիթով հաց և քերած պարմեզան: 1953 թվականին Կեսար աղցանը հռչակվել է «Ամերիկայում վերջին 50 տարիների ընթացքում հայտնված լավագույն աղցան»:

image

Աղցանի հիմքն ամեն դեպքում հատուկ պատրաստված սոուսն է: Ահա դրա բաղադրատոմսը` 2 եփած դեղնուց, 2 թեյի գդալ դարչին, սխտոր, 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 1 թեյի գդալ 6%-անոց քացախ, 100 մլ ձիթապտղի յուղ, աղ, պղպեղ:

image

Աղցանի բազմաթիվ տարատեսակներ կան, ընդհանրապես որքան սրճարան, այնքան էլ Կեսար աղցանի տարբերակ: Հիմնականում աղցանի մեջ լցնում են անչոուսներ, խաշած հավկիթ, ծովամթերք և ամենատարածված տարրը` խաշած հավ:

image

image

image

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել