Զարուհի Փոստանջյան, այո՛, Հովիկ Աբրահամյանը ենթակա անձ է և ենթարկվում է ՀՀ քաղաքացիների կամքին: Լինելով քաղաքական մեծամասնության լիդերներից մեկը` նա ենթարկվում է ՀՀ քաղաքացիների կամքին և որոշմանը, ովքեր իրենց քվեով ձևավորել են քաղաքական մեծամասնություն, իսկ Դուք, հարգելի´ Զարուհի, Ձեզ համարում եք ժողովրդավարության մարտիկ, բայց չեք ենթարկվում ժողովրդավարության կարևորագույն սկզբունքներից մեկին` այն է` փոքրամասնությունը պետք է հարգի մեծամասնության որոշումները, քանզի այդ մեծամասնությունը ձևավորվում է քաղաքացիների քվեով, և եթե Դուք, հարգելի´ Զարուհի, իրապես լինեիք ժողովրդավար և իրապես ծառայեիք ՀՀ շահերին` Դուք էլ ենթակա կլինեիք Ձեր պետությանն ու ժողովրդին, այլ ոչ` օտար կառույցների: Ի դեպ, ԱԺ նախագահն իրեն շատ կոռեկտ պահեց` չնայած, որ Զարուհու ելույթին կարելի էր շատ ավելի կոշտ պատասխանել: Սա ակնհայտ անհարգալից վերաբերմունք էր պետական կարևորագույն ինստիտուտի` ԱԺ-ի և ժողովրդավարական ընկալումների նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել