Էրեկվա ՀՀԿ դեպուտատի ախմախ արտահայտության վրա շատ չզարմացա, նման բռիություն միշտ էլ սպասելի ա, լավ ա պատասխանը զուգարանի թղթի տեսքով չուշացավ։

Ինձ ուրիշ բան մտահոգեց․ շատ հարգարժան ու լավ մարդիկ գրեցին, որ եզդիներին ավելի լավ քաղաքացի են համարում, քան եսիմ ում եւ այլն, բայց էդ ասելու մեջ մի տեսակ «նույնիսկ» կար, որ ես լավ չհասկացա, իսկ ինչո՞ւ պետք ա ինչ-որ մեկին ավելի լավ կամ ավելի վատ համարենք որ:

Էդ պաթոսն էլ ես լավ չեմ հասկանում, որ յանըմ, տեսեք` ինչ ազատամիտ դեմք եմ, եզդիներին լավ եմ վերաբերվում։ Նենց տոնով ա ասվում, ոնց որ Թուրքիայի համալսարանի պրոֆեսոր ա ասողը ու էս պահին հերոսաբար ցեղասպանություն ա ճանաչում։ Հա բա ի՞նչ տարբերություն` ՀՀ քաղաքացին եզդի ա, հայ, թե (ներեք կոպիտ բառի համար) օլիգարխ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել